Խաղաղության պայմանագրի տեքստը կարող է ավելի արագ համաձայնեցվել ինտենսիվ երկկողմ բանակցությունների միջոցով․ գնդակն այժմ Հայաստանի դաշտում է․ Հաջիև
Դիտել նաև
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի գործոն այլևս չկա»․ Հաջիև
«Բաքուն ու Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը»․ Հաջիև
«Ցավում ենք, որ Հայաստանը մինչ օրս չի պատասխանել». Հաջիև
Հայաստանը պարտավոր է պատասխանատվության ենթարկելու բոլոր պատերազմական հանցագործներին․ Հաջիև
Հիքմեթ Հաջիևը գոհ է
Հայկական կողմը երկու ամսից ավելի հետաձգում է խաղաղության պայմանագրի փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը։ Այդ մասին ասել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է APA-ն․
«Չնայած մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին, հայկական կողմն ավելի քան երկու ամիս հետաձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը»,- ասել է նա։ Ադրբեջանական կողմից նշում են, որ սա «պատմական հնարավորություն է, և որ որևէ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրման համար»։
«Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ. համաձայնագրի տեքստը կարող է ավարտվել ավելի արագ՝ երկկողմ ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է»,- ասել է Հաջիևը։