Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա
14
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Պատերազմ Արցախում
Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Տիգրան Ավինյանի հոր դեմ հերթական դատական նիստը ավարտվեց (տեսանյութ) Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Գնաճ, պարենի խնդիր, հարձակում՝ 5 մարզի վրա․ Իրանում պատերազմը սպառնալիք է Հայաստանին․ «Կարճ ասած» Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որ Նեռը շուտ պարտվի սատանայական գործում. Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Փաշինյանը խելագար է, հոգեկան շեղումներ ունի, Եկեղեցու խաչերն էլ կհանի վրայից, Ալիևի ձեռքերն է պաչում Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելին Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Կարճ այն մասին, թե ո՞ւր են գնում կոյուղատար համակարգի պահպանման նպատակով ծախսված գումարները (տեսանյութ) «Երբ սրանք ասում են՝ պատերազմը Հայաստան «չի գալու», նշանակում է՝ գալիս է»․ Բորիս Մուրազի ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում (տեսանյութ) Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ

Պադավատապետություն. Ալեն Սիմոնյանի մեքենային ուղեկցում են երկու նոր «Տոյոտա» ջիփ-ամենագնացներ

168.am-ի աղբյուրներն այսօր ֆիքսել են, թե ինչպես է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը համալրվում երկու նոր «Տոյոտա» մակնիշի ջիփ-ամենագնացներով՝ համապատասխան «միգալկաներով» կազմ-պատրաստ:
168.am-ը ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանից փորձեց տեղեկանալ՝ արդյոք դա նոր գնո՞ւմ է, և ի՞նչ է արժեցել թանկարժեք այդ գնումը:
Ի պատասխան՝ Ծովինար Խաչատրյանը հաստատեց աղբյուրի տեղեկությունը՝ մանրամասնելով. «Այսօրվանից են այդ մեքենաները փոխվել, բայց մյուս մանրամասներին Ազգային ժողովն իրավասու չէ պատասխանել, քանի որ ուղեկցող մեքենաներում Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցներն են, և մեքենան պատկանում է իրենց»:
Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի ապրիլին կառավարությունը որոշել էր 54 մլն դրամ գումար հատկացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող Toyota RAV 4 մոդելի ամենագնաց երեք ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այս որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, սոցցանցերում:
Ի դեպ, այդ հարցը կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի թվում էր, իսկ հիմնավորումն այն էր, թե «ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ՀՀ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար»:
Այդ վեհ նպատակի համար այն ժամանակ որոշել էին ուղղել ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները:
Հիշեցնենք՝ նախորդիվ՝ նիստի օրակարգում ընդգրկված նմանատիպ մի չզեկուցվող հարցով էլ իշխանությունները 90 միլիոն դրամ էին հատկացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար BMW 750Li xDrive LCI դասի մեքենա գնելու նպատակով։
«Ինչի՞ պետք է ներկայանալի դասի լինի, որովհետև ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում»,-հենց այս ձևակերպումով ու դեմքի լուրջ արտահայտությամբ էլ Ալեն Սիմոնյանը եթերից մարդկանց համոզում էր, թե ինչո՞ւ իր համար գնված մեքենան պետք է լինի 90 միլիոն դրամ արժողությամբ, և, թե ինչ մեծ «ադալժենի է» արել նա՝ հրաժարվելով ավելի թանկարժեք՝ զրահապատ մեքենայի գաղափարից:
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ավելի ուշ լրատվամիջոցների հետ զրույցում վստահեցրել էր՝ Toyota RAV 4 մոդելի այդ մեքենաների գնման գործընթացը չի իրականանալու, որոշել են ձեռնպահ մնալ նման քայլից:
Բայց արդյոք չէի՞ն հրաժարվել նման թանկարժեք գնումներից, քանի որ, ինչպես արդեն պարզ դարձավ, թանկարժեք երկու ջիփ-ամենագնացներն Ալեն Սիմոնյանի տրամադրության տակ են: Ավելին՝ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյանն են արդեն միացել այդ ջիփերը, և, առաջին վայրը, որ նրան ուղեկցելով տարել են մասնակցելու՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի թաղման արարողությունն է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan