Սեպտեմբերի 22-ը լինելու է մեր հաղթանակի սկիզբը․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ Սա այն այգին է, որը պետք է պատրաստ լիներ մայիսին և որի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար (տեսանյութ)
10
Հայաստանի՝ մատների վրա ֆռռացնելու արտաքին քաղաքականությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Միրզոյան Նման բան համաշխարհային պատմության մեջ կա՞, եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, ես չգիտեմ. Հրայր Թովմասյան Հերքում․ Անդրանիկ Թևանյանի անունից կեղծ հարցազրույց է տարածվել «Մայր Հայաստանը»՝ «Հացօրհնեքի» փառատոնին (լուսանկար) Կայացավ «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար Մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Հացօրհնեք»- ի շքեղ համերգը՝ Հատիսի լանջին Անդրանիկ Թևանյանն ու Բորիս Մուրազին պատմում են, թե ինչու էին մեկնել Իրաք Մեկնարկել է «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար) Պատերազմ Արցախում
Դուք ապախթանո՞ւմ եք աշխատանքը. Թադևոս Ավետիսյան ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդից մահացությունների թիվը հասել է 3-ի Սեպտեմբերի 22-ը լինելու է մեր հաղթանակի սկիզբը․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Արցախի ներկայացուցիչներից շենքը վերցնում եք, տաք ադրբեջանական «Սոկարի՞ն», թե՞ թուրքերին. Էդուարդ Շարմազանով Ես էլի կանխատեսումներ ունեմ, որոնք չէի ցանկանա` իրականություն դառնային. Հրայր Թովմասյանն` իր գործին առնչվող նախկին կանխատեսումների և իրական պատճառների մասին Նռնակները ժողովրդի վրա նետելու համար են, «ռոգատկա»-ն՝ զինված հանցագործի. «Կարճ ասած» Ադրբեջանական կողմն սկսել է Արցախում արհեստականորեն ավելացնել մզկիթների քանակը «Լուծարման» փաստաթղթին հղում է անում մեկ Ալիևի կառավարությունը, մեկ էլ՝ Փաշինյանի. Սաղաթելյան Մարդուց ազատվելու համար կրթական ծրագիր է փակվում ամբողջությամբ․ Մենուա Սողոմոնյան Չկարողանալով բեռնաթափել մայրաքաղաքը` ՔՊԿ-ն հավելյալ խթանում է խցանումները Երևանում (տեսանյութ, լուսանկար) Հայաստանի՝ մատների վրա ֆռռացնելու արտաքին քաղաքականությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Միրզոյան Նման բան համաշխարհային պատմության մեջ կա՞, եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, ես չգիտեմ. Հրայր Թովմասյան «Պատրաստ ենք հետագայում ևս հարթակ տրամադրել ՀՀ-ին ու Ադրբեջանին». Տոկաև Ծառայակիցը կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա՝ վերջինիս կողմից անդամախեղման իմիտացիա ստեղծել. ՔԿ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ Սա այն այգին է, որը պետք է պատրաստ լիներ մայիսին և որի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար (տեսանյութ) 150-ամյա կամուրջը ռուս զինվորականներն և գյումրեցի վարպետները կառուցել են ընդամենը 8 օրում (տեսանյութ) Մարդը չի հրաժարվում իր վկայականից, դուք եք քարտեզներից հանում․ Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ Հերթական անհեռատես որոշումը` միակողմանի փողոցը երկու կողմերից դարձնել կայանվող Հերքում․ Անդրանիկ Թևանյանի անունից կեղծ հարցազրույց է տարածվել Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք Մաhացած 25 օրական երեխային տեղափոխել են հիվանդանոց. ողբերգական դեպք՝ Երևանում ԱԺ-ում սրճարան են բացել Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում - 2. Ռուբեն Հակոբյան «Մայր Հայաստանը»՝ «Հացօրհնեքի» փառատոնին (լուսանկար) Կայացավ «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար Հայտնի է Ալեքսանդր Մասլյակովի մահվան պատճառը Մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Ոսկեպարից հեռացած 5 ընտանիքներից 3- ը Արցախից բռնագաղթածներ են․ Ոսկան Սարգսյան

Եթե այդպես է, ինչո՞ւ է... այսպես. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է
Հատկապես վերջին շրջանում անհնար է չնկատել Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների գերագրեսիվ պահվածքը, անզուսպ վերբալ ագրեսիան ընդդիմադիրների ու, ի դեմս նրանց, «ոչ իշխանական հանրության» նկատմամբ: Ի դեպ, «փակագծերում» հիշեցնենք, որ օրերս մենք տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն իր քպականներին և հատկապես «բարձրաստիճան» քպականներին «պատեպատ է տվել»՝ պարտադրելով, որ նրանք ակտիվանան հանրային հարթակներում, անեծքի, հայհոյանքի, քննադատության ու թուքումուրի դոզան մի քիչ էլ իրենց վրա «քաշեն»: Սա՝ ընդհանուր առմամբ:
Ինչ վերաբերում է մասնավոր դեպքերին, ապա երեկ նման դրսևորման ևս մեկ, կարելի է ասել՝ թարմ նմուշ մատուցեց Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում 2024ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Առիթն ընդդիմադիր պատգամավորներից մեկի դիտարկումներն էին փաշինյանական իշխանության շրջանում Հայաստանի տարածքային կորուստների, ինքնիշխանության շարունակական անկման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը սկսեց հակառակի մասին խոսել՝ մեղադրելով... «նախկիններին»՝ ինքնիշխանության աստիճանի անկման մեջ, ապա սկսեց մուննաթ գալ, թե՝ «կամ ասում եք՝ ի՞նչ պայմանավորվածություններ եք ձեռք բերել, որ անվտանգություն լինի: Կրկին հեգնանքով: Մթոմ ձեր ձեռք բերած, ֆիզիկապես բերած, կանգնեցրած պայմանավորվածություններն աշխատեցի՞ն: Մի գրամ չաշխատեցին:
... Բոլոր այն մեխանիզմները, որոնք ձեր օրոք գծվել են և ձեր կողմից փայփայվում ու քարոզվում են, չաշխատեցին»: Խոսքը, հասկանալի է, ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի հետ համագործակցության մեխանիզմների մասին է: Դե ինչ, եթե Արարատ Միրզոյանին դա այդքան դուր է գալիս, ապա չենք զլանա նրան հիշեցնել որոշ «մանրուքներ» և իրողություններ, որոնք նա, իր ղեկավարին նմանակելով, «մոռանում» է, ի լրումն, միտումնավոր խախտում պատճառահետևանքային կապը:
Առաջին. Արարատ Միրզոյանին հիշեցնենք, որ 2018 թ. ապրիլին Հայաստանում տեղի է ունեցել գունավոր «հեղափոխություն», այսպես ասած՝ «թավշյա», որի հետևանքով, առնվազն ՀՀ ռազմավարական դաշնակից-գործընկերների համոզմամբ, իշխանության են եկել արևմտամետ ուժեր: Դա արդեն իսկ որոշակի հարված էր ՀՀ եղած անվտանգության կառուցվածքին:Դաժան իրողությունն այն է, որ Հայաստանի ինքնիշխանության կորուստը տեղի ունեցավ հենց 2018-ի մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը ու իրենց «թիմը» պաշտոնապես դարձան ՀՀ իշխանություն:
Երկրորդ. հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը բարձրաստիճան ներկայացուցիչն է այդ «թավշյա» նորիշխանությունների, որոնք, օրինակ՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարեցին, որ սկսելու են իրենց կետից կամ «զրոյական կետից»:
Երրորդ. Արարատ Միրզոյանի ներկայացրած իշխանությունը անմիջապես սկսեց վարել հակառուսական քաղաքականություն, քրեական հետապնդում նախաձեռնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ:
Չորրորդ. Արարատ Միրզոյանի ներկայացրած իշխանությունը բանակցային գործընթացը միտումնավոր մտցրեց փակուղի, լեգիտիմացրեց ադրբեջանա-թուրքական տանդեմի՝ ռազմական ագրեսիայի դիմելու նկրտումները, նախքան այդ արեց քայլեր, որոնք նպատակաուղղված էին ինչպես Չինաստանի, այնպես էլ Իրանի հետ ՀՀ ունեցած հարաբերությունները փչացնելուն:
Հինգերորդ. պատերազմի ընթացքում, այնուամենայինիվ, Ռուսաստանը ապահովեց որոշակի ռազմատեխնիկական օժանդակություն, բայց ամենից կարևորը՝ Արարատ Միրզոյանի ղեկավարը մերժեց պատերազմը համեմատաբար ավելի նպաստավոր դիրքում դադարեցնելու առաջարկը: Մինչ վեցերորդ և հաջորդ հիշեցումներին անցնելը, ևս մեկ փոքրիկ մեջբերում ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանի երեկվա «մուննաթից»:
Այսպես. «Չաշխատեց խաղաղապահների մեխանիզմը ԼՂ-ում, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա եղան հարձակումներ 2020-ից հետո՝ 2021-ի մայիսի 12-ին, 2022-ի սեպտեմբերի 13-ին»,-ասում է Արարատ Միրզոյանը: Շարունակենք հիշեցումները: Վեցերորդ. «խաղաղապահների մեխանիզմը» բացառապես ՔՊ-ի իշխանության և իշխանապետ Փաշինյանի «նվաճումն» է: Ու եթե այն չի աշխատել, ապա դուք ոչ թե պիտի մուննաթ գաք, այլ պարզաբանումներ ներկայացնեք:
Յոթերորդ. Եթե Արարատ Միրզոյանը «մոռացել» է, ապա հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, իրենց իսկ իշխանության պաշտոնավարման հետևանքով Հայաստանի ու հայության գլխին բերած պատերազմական աղետից հետո ահռելի ու անդառնալի փոփոխությունների էր ենթարկվել իրադրությունը, փոխվել էր ուժերի հարաբերակցությունը, ամենից կարևորը՝ հաղթանակած Հայաստանը, Արցախը, Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ջանքերով, դրվել էին կապիտուլյացիայի ենթարկված, պարտված, ջախջախվածի վիճակում ու կարգավիճակում:
Բայց ամբողջ հարցն այն է, որ նույնիսկ այդ պայմաններում, ունենալով Ռուսաստանի հետ որոշակի պայմանավորվածություններ, Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ուրացավ Արցախը, գործնականում ապահովեց Ռուսաստանին «խաղից դուրս» դնելու արևմտյան սցենարի իրականացումը, որից հետո, հասկանալի էր, որ հաջորդող փորձությունների առաջ Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ մեն-մենակ է մնալու: Ինչը և տեղի ունեցավ, ինչից էլ օգտվեցին Արարատ Միրզոյանի ու Նիկոլ Փաշինյանի համար սիրելի գործընկեր հանդիսացող Թուրքիան ու Ադրբեջանը:
Այնպես որ, մեխանիզմները չաշխատեցին ոչ թե այն պատճառով, որ դրանք չաշխատող էին, այլ որովհետև այդ մեխանիզմներն «աշխատեցնելու» կոչված իշխանության ղեկին մի ուժ էր, որի գլխավոր ներկայացուցիչները շարունակաբար դեմ են եղել այդ մեխանիզմներին, իսկ իշխանության հասնելով՝ ամեն ինչ արել են դրանց չաշխատելու համար: Մի խոսքով՝ անհասկանալի է, թե ում վրա կամ ինչ հենքով է «մեխանիզմային» մուննաթ գալիս ներկայացուցիչը մի իշխանության, որը բացարձակապես ոչինչ չի արել, որը հրապարակավ հրաժարվել է Արցախից, Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր իսկ ծրագրային դրույթից, որը հայտարարել է, որ չի միջամտելու, եթե թշնամին հարձակվի Արցախի վրա: Այդքան բան չանողը հիմա ումի՞ց է ինչ ուզում:

Հ.Գ.-Ի դեպ, «պիպետկով» զենքերի մասին, որի վերաբերյալ նորից «մուննաթ» էր գալիս Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարը: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչպես էր, որ «պիպետկով» զենք ստացող Հայաստանն ու Արցախը այդքան տարի ամուր անվտանգություն ունեին: Եթե նույնիսկ համարենք, որ այդպես է, և եթե նույնիսկ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը զենք է գնում «ոչ պիպետկով», ինչպե՞ս է ստացվում, որ այսօր Հայաստանի մոտ 200 քկմ տարածք բռնազավթած է Ադրբեջանի կողմից, ինչի մասին նշեց նաև նույն Միրզոյանը, ինչպե՞ս է, որ անվտանգային առումով գոնե մի փոքր վստահություն չկա ՀՀ որևէ քաղաքացու մոտ...»:
Լուսանկարում՝ այն ժամանակ դեռ շատերին անհայտ Արարատ Միրզոյանը՝ 2015թ. հունվարին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan