Խաղաղության մասին հայտարարություններն ուղղակի անզորությունից են. սա վախի քաղաքականություն է․ քաղաքագետ Խցանված Երևան․ խաբված Հայրենիք (տեսանյութ) Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք
13
Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա Խելքի աշեցեք. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին թույլ չտանք թիրախավորել»,- Արմեն Գրիգորյան Թուրք «պրոֆեսորը» Երևանում, Փաշինյանի թևի տակ, հակահայկական հայտարարություններ է արել, ՔՊ-ականները երևի ցնծում են Փաշինյանը հերթական անգամ Ալիևին «էստի համեցեք» է արել, հերթական պրոադրբեջանական ելույթը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հերթական սուտը Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ Հրաժարվել պատրանքներից. Հայաստանի, Վրաստանի, Դոնբասի փորձը․ Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը ռուսական «Մեդիամետրիքս»-ին (տեսանյութ) Միկոյանը քաղաքական կապիկներին չի անդրադառնա Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են ԱԳՆ շենքում իրականացվում է կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն․ Ռուբեն Մելիքյան Պատերազմ Արցախում
Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել «ՌԴ-ն поддавки է խաղում ՀՀ-ի հետ. Փաշինյանի մոտ պատրանք է, թե քաղաքական հայր է գտել». Վիգեն Հակոբյան Խաղաղության մասին հայտարարություններն ուղղակի անզորությունից են. սա վախի քաղաքականություն է․ քաղաքագետ Հայաստանը դարձել է մեկ ընտանիքի պատանդ-բռնապետական երկիր՝ իր բազմաթիվ քաղբանտարկյալներով․ Ավետիք Իշխանյան Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին. Մելիքյան Մարտի 1-ի թեման՝ նորից դատարանում Խելքի աշեցեք. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին թույլ չտանք թիրախավորել»,- Արմեն Գրիգորյան «Ասեք-չանենք, չասեք-կանենք». քաղաքային իշխանությունը գործում է ընդդեմ քաղաքացու (տեսանյութ) Թուրք «պրոֆեսորը» Երևանում, Փաշինյանի թևի տակ, հակահայկական հայտարարություններ է արել, ՔՊ-ականները երևի ցնծում են Դիտահորի ցցված կափարիչի համար «դարակազմիկ» լուծում են գտել. անտերության մատնված Երևան (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ Ալիևին «էստի համեցեք» է արել, հերթական պրոադրբեջանական ելույթը Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հերթական սուտը Խցանված Երևան․ խաբված Հայրենիք (տեսանյութ) Գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել թշնամիներին․ Արա Պողոսյան Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է «Ադրբեջանական քարոզչական կանալներից մեկը սադրիչ ու վտանգավոր «արտահոսք» է հրապարակել»․ Տիգրան Աբրահամյան Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել Կրկին զրոյական կետից ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը կհամալրի Տիգրան Եգորյա՞նը Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք Հրաժարվել պատրանքներից. Հայաստանի, Վրաստանի, Դոնբասի փորձը․ Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը ռուսական «Մեդիամետրիքս»-ին (տեսանյութ) Միկոյանը քաղաքական կապիկներին չի անդրադառնա Սյունիքի տեղն՝ արևմտյան նախագծերում (տեսանյութ) Երկրաշարժ՝ Հայաստանում Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են «Ասում են՝ Աշոտ Ղազարյանը շատ ծանր հիվանդ է»․ Աշոտ Ղազարյան Մարտի 1-ի գործ՝ 2․0․ «Կարճ ասած»

Ընկալման շեղումներ կամ՝ նորից՝ «ո՞րն է, բաբո, մեր Հայրենիք...». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Ժամանակին առիթ ունեցել ենք (և ոչ միայն՝ մենք) անդրադառնալ ընկալման այնպիսի շեղումների, որոնք ամփոփ արտացոլվում են «էս ժողովուրդը», «էս երկիրը», «էս քաղաքը» արտահայտություններով: Մեզանից շատերն են այդպես արտահայտվում: Անգամ՝ չնկատելով, այնքան, որ սովորական մի բան է դա դարձել կամ ընկալվում:
Մինչդեռ շեղումը, ընդգծենք՝ ընկալմա՛ն շեղումը, ակնհայտ է: Ասելով՝ «էս երկիրը (ժողովուրդը, ազգը, հասարակությունը)», մենք մեզ դուրս ենք դնում այդ ամբողջից, այդ հավաքականությունից: Մենք մեզ օտարում ենք կամ դրսևորում ենք մեր՝ արդեն օտարացածությունը: Հակառակ դեպքում կասեինք՝ «մե՛ր երկիրը (ժողովուրդը, քաղաքը և այլն): Բայց եթե միայն ընկալման շեղումներն այդքանով սահմանափակվեին... Չեն սահմանափակվում:
Այս օրերին մարդու ականջ են սղոցում այսպիսի արտահայտություններ, որ հնչում են հատկապես տարատեսակ պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների շուրթերից, հեռուստաեթերից, տարբեր հայրենակիցների խոսքուզրույցում. «արցախահայություն», «Արցախի հայություն», «Ղարաբաղի հայություն»:
Որպեսզի միանգամից գլխի ընկնեք, թե դա որքան սխալ, որքան տարանջատող, օտարող, խորթացնող ու անընկալելի արտահայտություն է, առաջարկում ենք շարքը շարունակել, ըստ հնարավորության՝ բարձրաձայն: Օրինակ, ասեք՝ «շիրակահայություն», կամ՝ «կոտայքահայություն», կամ՝ «լոռվահայություն», կամ՝ «տավուշահայություն», կամ՝ «արմավիրահայություն»…

Համոզվեցի՞ք: Քիչ է մնում արդեն ասենք՝ «հայաստանահայություն»:

Եթե Սփյուռքի տարբեր գաղթօջախների դեպքում ընկալելի են, օրինակ՝ սիրիահայեր, լիբանանահայեր, ամերիկահայեր, ֆրանսահայեր (և այդպես շարունակ) արտահայտությունները, ապա իսկապես վայրիվերո և ականջ սղոցող հնչողություն ունեն «միբուռացած» Հայրենիքի տարբեր մարզերում ապրող հայրենակիցների վերաբերյալ բերված օրինակները: Բայց, ախր, ասվում է, չէ՞: Ասվում է, հնչում է ու բեկորում առանց այն էլ բեկորված, փսորվող «կեսբուռացած» ժողովրդին:

Ի դեպ, Հայրենիքի մասին: Եվ սա իսկապես կարևոր է ու, ցավոք, ընկալման շեղումների մեջ վատթարն է:

Այնպիսի խորացող տպավորություն է, որ մեր ժողովրդի, մեր հասարակության մի որոշակի մասը չունի այն, ինչը կոչում են «Հայրենիքի զգացողություն»: Այդ երևույթի դրսևորումները դիտարկելու առիթներ էլ են եղել: Մասնավորապես, երբ վտանգ է սպառնում կամ, ասենք, հարձակում է տեղի ունենում Վայոց ձորի սահմանին, Աշոցքում կամ Երևանում չի զգացվում, որ մարդիկ անհանգստացած են դրանից կամ տագնապած: Շատերը նույնիսկ կարծում են, թե՝ «դե, դա հեռու է…», պատկերավոր ասած՝ «դեռ մեր տներին չեն հասել…»: Ու ընկնում են թունավոր ինքնախաբեության մեջ, թե՝ ոչինչ արտառոց չի կատարվում, թե՝ կարելի է շարունակել ապրել առաջվա պես: Ամենից կարևորը ընկալման շեղումն է, այսինքն՝ այն ընկալման բացակայությունը, որ «ինչ-որ տեղ, սահմանին» սպառնացող վտանգն ուղիղ սպառնալիք է այդ սահմանից տասնյակ կիլոմետր հեռու գտնվող յուրաքանչյուրիս համար:

Տեսե՛ք, վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում քանի՞ անգամ եք լսել հետևյալ արտահայտությունը. «Արցախի հայերը հայրենազրկման են ենթարկվել» կամ պարզապես՝ «հայրենազրկվել են»: Ցավն այն չէ միայն, որ օրվա իշխանության վարած «քաղաքականության» հետևանքը ներկայիս շարունակական մղձավանջն է, Արցախի հայաթափումը և պետականության կորստի շոշափելի սպառնալիքը: Ցավը նաև այն է, որ ասում ենք, թե արցախցինե՛րն են հայրենազրկվել: Այ, այստեղ է նաև կատարված աղետի, դրա ընթացքը կասեցնել չփորձելու «գաղտնիքը»:

Ո՜չ, ժողովուրդ ջան, միայն արցախցիները չեն հայրենազրկվել: Բոլո՛րս ենք հայրենազրկվել, որովհետև Արցախը բոլորիս համար է Հայրենիք, այդ Հայրենիք ասվածի, Հայրենիք եղածի մի բաղկացուցիչ մասն է: Բայց քանի դեռ չկա դրա տիրապետող ընկալումը, որ Խուստուփը միայն սյունեցու լեռը չէ, այլ բոլորի՛ս հայրենիքի կարևոր ու խորհրդանշական բարձունքներից մեկն է, որ Սև լիճը պարզապես բարձունքի վրա եղած մի լճակ չէ, այլ բոլորի՛ս հայրենիքի մի կարևոր հատվածն է, մենք շարունակելու ենք կորցնել, մեր Հայրենիքը շարունակելու են կռկել, շարունակելու են տձևել, կտրտել, մինչև... չգոյություն:

Արցախցին իր բնօրրանից է բռնագաղթել: Բայց հայրենազրկվել ենք բոլորս՝ հայերով ու ՀՀ քաղաքացիներով: Եվ, եթե չկա դրա ընկալումը, կրկնենք ավելի պարզ՝ շարունակելու ենք զրկվել:

Այ, ասում են, արցախցիները փախստական են կամ փախստականի կարգավիճակ պիտի ունենան: Մարդը ո՞նց կարող է սեփական հայրենիքում փախստականի կարգավիճակով լինել: Եվ ո՞ւմ է առհասարակ պետք այն իշխանությունը, որը մարդուն սեփական հայրենիքում փախստական ու տնազուրկ է դարձնում…

Ի դեպ, ոչ բարով իշխանության մասին: Այս նյութն արդեն պատրաստ էր, երբ լրահոսում հայտնվեց տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում էլի ինչ-որ բաներ է խոսել… Հայրենիքի ու պետության թեմայով: Պարզվեց՝ չէր խոսել, այլ դեմագոգիայի հերթական խմբաքանակն էր արտանետել: Իբր՝ «գուՅտ է արել», թե՝ «հայրենիքը պետությունն է», իսկ պետությունը՝ 29 800 քառակուսի կիլոմետր է, ու՝ վե՛րջ: Դրանից այն կողմ, ըստ Նիկոլ Փաշինյանի «դոկտրինի», ոչ մի հայրենիք էլ չկա, ավելի ճիշտ՝ իր հասկացողությամբ՝ ուրիշների հայրենիքն է: Փաշինյանի ու նրա ամբողջ ՔՊ կազմի համար անհող քոչվորների հայրենիքներն են, հասկանո՞ւմ եք, մեր բազմահազարամյա երկրի այս կամ այն հատվածները: Արցախը, ըստ Փաշինյանի, թուրքերի հայրենիքն է, հայերինը չէ՛: Նախիջևանը թուրքերինն է, հայերինը չէ: Վաղն ի՞նչ են հայտարարելու ոչ Հայրենիք: Այդպես է լինում, երբ անհայրենիքությունը վերև է բարձրանում, երբ անհայրենիքներն են որոշում կայացնում, իսկ արդյունքում հայրենազուրկ են դառնում բոլորը…
Մի հռետորական հարց մնում է. բա «միջազգայնորեն չճանաչված» Ստեփանակերտի կենտրոնում, Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ էիր կոկորդդ պատռում, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan