Ավելին, քան իշխանափոխությունը Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության Մեր համաքաղաքացիները բավականին ակտիվ միանում էին Գյումրին սոցիալ֊տնտեսական փոսից հանելու ու զարգացման ուղու վրա դնելու ծրագրին
12
«Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիա է իրականացնում ԵՊՀ-ում (ուղիղ) Իշխանությունն ակամայից խոստովանեց, որ բոյկոտը կայացել է․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ավինյանի սպասարկուները հարձակվում են խաղաղ ուղևորների վրա, բոյկոտը շարունակվում է Գյումրին պիտի աղետի գոտու կարգավիճակից դուրս գա. Կարեն Սիմոնյան. Տեսանյութ SOS. Իշխանությունը շրջհարկի փոփոխությամբ ցեղասպանության է ենթարկում փոքր ու միջին բիզնեսին. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երեք նախագահ էնտեղ է դատվում, մեկը՝ այստեղ․ լավ սինխրոնիզացված պրոցես է․ Ռոբերտ Քոչարյան Պասիվ բոյկոտը սկսվել է հունվարից. մարդիկ տրանսպորտի փաթեթներ չեն գնել. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը պարզ հաշվարկով ներկայացնում է տրանսպորտի ինքնարժեքի ստացման թիվը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» կոչն օր օրի թափ է հավաքում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) USAID-ին միայն վերջին չորս ամսվա ընթացքում վրացական ընդդիմությանն աջակցել էր ավելի քան 110 մլն դոլարով բայց... Պատերազմ Արցախում
Ուկրաինայում հայտարարել են ռուս-ուկրաինական բանակցությունների պատրաստակամության մասին Անբարոյականությունն էլ պետք է չափ ունենա, բա իրենց ասածը սրիկայություն չէ՞. Լևոն Քոչարյան. Տեսանյութ «Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիա է իրականացնում ԵՊՀ-ում (ուղիղ) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Եվրամիության վերաբերյալ նախագծի քվեարկությանը Տիգրան Ավինյա՛ն, բա ասում էիք՝ բոյկոտը չի կայացել (տեսանյութ) Քաղաքապետարանի աշխատողներն էս ինչո՞վ են զբաղված (տեսանյութ) Բա եթե բոյկոտը չի կայացել, ինչի՞ եք հանել քաղաքապետարանի աշխատակիցներին, գցել ավտոբուսները (տեսանյութ) Իշխանությունն ակամայից խոստովանեց, որ բոյկոտը կայացել է․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Գագիկ Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ» ՀՀ ԱԳՆ-ն պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի․ «Իրավունք» Ալեն, դու ի՞նչ գիտես՝ պատերազմն ինչ ա, բլոկադան ինչ ա, նկուղում ապրելն ինչ ա. զոհվածի մայր Արցախում ծնված Արմեն Գրիգորյանը համակերպվել է, որ թիմակիցները վիրավnրnւմ են արցախցիներին․ Աբրահամյան Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Ավելին, քան իշխանափոխությունը Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության Ավինյանի սպասարկուները հարձակվում են խաղաղ ուղևորների վրա, բոյկոտը շարունակվում է ԱՆԻՖԻ-ի շրջանակներում բացվել է 108 քրեական գործ, որից 70-ը առայսօր դեռ նախաքննական փուլում են. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ինչ տրամաբանությամբ եք տրոլեյբուսը թանկացրել շուրջ 3 անգամ. ավագանու հարցը Միասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. Զnhված զինծառայողի մայրը՝ Ալեն Սիմոնյանին «Շուտով նույնն ասելու է Ոսկեպարում, Տիգրանաշենում, Մեղրիում և այլուր»․ Դավիթ Սարգսյան Գագիկ Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ Ճնշումների միջոցով փորձում են զսպել օրեցօր հասունացող դժգոհությունների ալիքը Մեղադրյալի աթոռին Արցախն է՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել․ «Փաստինֆո» Ռոբերտ Քոչարյանի խոսքը դատավոր ու դատախազների համար մեռնելիք էր․ «Կարճ ասած» Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան. Mediahub.am Գյումրին պիտի աղետի գոտու կարգավիճակից դուրս գա. Կարեն Սիմոնյան. Տեսանյութ Ավագանու նիստից հետո շարունակվում է բոյկոտը Իսկ Ալեն Սիմոնյանն իր հայրենիք Աղդամի համար գնա՞ց զոհվեց. Քրիստինե Վարդանյան Հանրային տրանսպորտը դա ինքնաբավ բիզնես չէ. Սամվել Հակոբյան

Երբ իրենք էլ նույնիսկ չեն վստահում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ոչ այլ ոք, այլ հենց Հայաստանի կրթության ու գիտության (ու մնացած բաների) նախարար Ժաննա Անդրեասյանը գործնականում հայտարարեց, որ իր ղեկավարած ոլորտը, կոնկրետ՝ ՀՀ բուհական համակարգի մասով, ոչ մի բանի պիտանի չէ, և երիտասարդները, որոնք այդ համակարգում են ուսանում, անտեղի ժամանակ են վատնում: Հարկավ, ԿԳՄՍ նախարարը բառացի չի ասել այդ ամենը, բայց այն, ինչ նա ասաց ու հաստատեց, ավելի վատ է հնչում, քան մեր նշածը: Միջանկյալ ասենք, որ փոխարենը բառացի նման բան նույն օրն ասաց ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը. «Ես բազմիցս ասել եմ, որ մեր բարձրագույն կրթական համակարգը գտնվում է ճգնաժամային իրավիճակում»:
Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է: Վերադառնանք Անդրեասյանին: Նա լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հաստատեց, որ իր երեխան բարձրագույն կրթություն է ստանում արտասահմանում: Ապա սկսեց սրտնեղել կամ «մուննաթ գալ», թե՝ իր երեխաները, «ինչպես ցանկացած այլ քաղաքացու երեխա, ազատ են որոշելու՝ որտեղ իրենց կրթությունը շարունակել: Ոչ մեկը չի ասել, որ եթե իրենց մայրը որոշակի պաշտոն է զբաղեցնում, պետք է խտրական մոտեցման հանդիպեն կամ սահմանափակված լինեն իրենց որոշման ազատության մեջ»: Ստո՛պ: Ոչ մեկը երեխաներին ու նրանց՝ կրթություն ստանալու որոշման ազատության մասին բան չի ասում կամ ասել: Լրիվ հակառակը:
Հարցն այստեղ այլ է. խոսքն, այնուամենայնիվ, «ցանկացած այլ քաղաքացու», նույնիսկ ցանկացած այլ պաշտոնյանի զավակի մասին չէ, այլ հե՛նց կրթության նախարարի: Եվ նրա՝ որպես նախարար իրականացրած գործունեության լավագույն գնահատականը տվել է իր իսկ զավակը՝ որոշելով բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանից դուրս: Սա խոսում է այն մասին, որ ԿԳՄՍ նախարարի ընտանիքի անդամն անգամ չի վստահում իր ծնողի ղեկավարած ոլորտին: Գուցե թե նախարարն ինքն էլ չի վստահում, քանզի հազիվ թե նրա դուստրն առանց իր հետ համաձայնեցնելու նման որոշում կայացներ: Էլ չենք խոսում Նիկոլ Փաշինյանի մասին, որի դուստրը ևս սովորում է «դրսում»:
Ու խոսքը մի իշխանության մասին է, որի ներկայացուցիչները, սատելիտները Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հարձակվել էին «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանի վրա, թե ինչ է՝ նրա որդիները սովորում են արտերկրում: Այսինքն, քպականներին, առավել ևս՝ ոլորտի ուղիղ պատասխանատուներին կարելի է, մյուսներին՝ ո՞չ: Թե՞ «դրսում» սովորելու թեման սոսկ քարոզչական հնարք էր...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan