Ուշադրություն վարորդներին. երթևեկության մասնակի սահմանափակում Դավիթաշենի կամրջով
Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-ից, իրականացվելու են Դավթաշենի կամրջի միջին նորոգման աշխատանքներ: Ինչպես հաղորդում է Tert.am-ը, դրանով պայմանավորված՝ Դավթաշեն վարչական շրջանից դեպի Կոմիտասի պողոտա՝ կամրջի հատվածում երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց հոսքի ուղղությամբ առանձնացված մեկ երթևեկելի գոտով:
Շինարարական աշխատանքների ընթացքում հասարակական տրանսպորտի երթուղիների ուղեգծերի փոփոխություններ չի նախատեսվում: