«Սնուփ Դոգի համերգի պատմությունն արտացոլում է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը». Տ. Հայրապետյան
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռեփեր Սնուփ Դոգի համերգի պատմությունը լրիվ արտացոլում է ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: Գումարը ամբողջությամբ վճարել են՝ համերգի խոստման դիմաց, հետո համերգը հետաձգվել է, գումարը հետ չի վերադարձվել, փոխարենը ռեփերն անորոշ խոստում է տվել մի օր ժամանակ գտնի կգա ու նաև ցավակցել է: Հենց այդպես էլ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, դիմացը ստացել են անորոշ խոստում, որ լավ կլինի, Արցախը հայաթափվել է ու էթնիկ զտման ենթարկվել, ովքեր էլ դրան նպաստել են մի մասը մուննաթ են եկել, մյուս մասն էլ ցավակցել է, ասել մի օր, որ թեթևանանք, հարմար ժամանակը գա, կզբաղվենք այդ հարցով...»: