ԵՄ ԱԳ նախարարները եկող շաբաթ կքննարկեն Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների հարցերը

Դիտել նաև
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, այս մասին հաղորդում է News.am-ը՝ ԵՄ Խորհրդի մամլո ծառայության վրա հղումով: Հաղորդագրության համաձայն՝ ԵՄ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ Արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է հոկտեմբերի 23-ին, Լյուքսեմբուրգում։