Բաքվում տեղի է ունեցել ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով նախադատավարական նիստը (տեսանյութ)
Դիտել նաև
Մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ մտահոգիչ դրույթ չկա․ Միրզոյան
Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը
Ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք
Ադրբեջանը կրկին հիշեցրել է ՀՀ սահմանադրության փոփոխության մասին
Այսօր լրանում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի 3-րդ տարին
Բաքվում տեղի է ունեցել Լաչինի միջանցքով անհետաձգելի բուժօգնություն ստանալու համարՀայաստան անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից 2023թ. հուլիսի 29–ին ապօրինի առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով նախադատավարական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ներին հղումով, պետական մեղադրող Մուգադես Սուլթանովը խնդրել է գործը փոխանցել դատարան և չփոխել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը։ Քրեական գործի քննությունը նշանակվել է հոկտեմբերի 17-ին։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ իբր Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն իրականացնելու համար»:
Տեսանյութը՝ 5-րդ ալիքի յութուբյան էջից:

