Հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կարող է կայանալ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Մոսկվան ակնկալում է Երևանի համաձայնությունը

Դիտել նաև
Արցախում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները
Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությանը ցուցմունք են տվել «տուժողները»
Աղոթք բարձրացրեցինք Արցախյան գոյամարտում զոհված և գերեվարված մեր հայորդիների համար. Կաթողիկոս. Տեսանյութ
Արցախի նախագահի ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել
Բելառուսի վարչապետն այցելել է Արցախի տարածքներ
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի ողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել. այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գլաուզինը:
«Հուսով ենք, որ նման շփումները կշարունակվեն։ Մենք դիտարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում, արտգործնախարարների մակարդակով նման քննարկումներ անցկացնելու հնարավորությունը։ Ադրբեջանական կողմն արդեն տվել է իր սկզբունքային համաձայնությունը։ Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին ու կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին», - ասել է Գալուզինը։