Տիկին Դավոյան, տպավորություն է, որ ընդհանուր պետությունը հենց նոր տեսաք. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (տասենյութ) Ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում Երևանցիներից...
4
Շաբաթվա քաղաքական ԴԱՏԱՑՈՒՑԱԿԸ «Հայաքվեն» հստակ ասում է՝ չփակել Արցախի էջը. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ) «Հայաքվեի» նախաձեռնությամբ ակցիա է ԱԺ գլխավոր մուտքի դարպասի մոտ Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից «Հայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածում» Իրավիճակը Վերին Լարսում քաղաքական ճնշում է Հայաստանի նկատմամբ. Գեորգի Բովտ (տեսանյութ) «Լրիվ կարմիր գծերն անցել եք, ինչքա՞ն եք երևանցու գրպանը մտնելու»․ Նարե Սոսե (տեսանյութ) Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ» Պատերազմ Արցախում
Շաբաթվա քաղաքական ԴԱՏԱՑՈՒՑԱԿԸ Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ԱԳՆ Տիկին Դավոյան, տպավորություն է, որ ընդհանուր պետությունը հենց նոր տեսաք. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (տասենյութ) Բանակցային գործընթացի իմիտացիա է, սահմանին հանդիպումը Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հետ որևէ կապ չունի․ Տարասով «Կառավարությունը հեքիաթներ է պատմում, խաբում է ժողովրդին». Ֆերմերները փակում են Արտաշատ-Երևան ճանապարհը Ծեծկռտուք՝ Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում. 15-ամյա աշակերտը հիվանդանոցում մահացել է ԱԺ հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց «ՀայաՔվե» նախագծի քննարկումը Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ դեկտեմբերի 5-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Ֆրանսիայի դեսպանը վիզաների վաճառքո՞վ է զբաղվել, 35 միլիոն եվրոյի՞... «Հրապարակ» «Հայաքվեն» հստակ ասում է՝ չփակել Արցախի էջը. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Ինչի՞ վրա են ծախսել բյուջեի փողերը, երբ ՀՀ-ում դեռ 833.000 մարդ շարունակում է աղքատ լինել. կառավարությունը ձախողել է Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված աշխատակիցները տանիքից գողացել են թանկարժեք տոնածառ Բաքվում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Երկրաշարժ՝ Ստամբուլում Այս գիշեր զինծառայող է վիրավորվել. վիճակը կայուն ծանր է. ՊՆ Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում Երևանցիներից... Հպարտ եմ, որ Չինաստանում հնչում էր Armenia բառը. Ռոման Բերեզովսկի Վանաձորի ընտրված քաղաքապետ, քաղաքական հետապնդման ենթարկվող Մամիկոն Ասլանյանի գործով դատը՝ դեկտեմբերի 5-ին Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան – «Հեռանում եմ». Տեսանյութ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Հայաքվեի» նախաձեռնությամբ ակցիա է ԱԺ գլխավոր մուտքի դարպասի մոտ Փաշինյանը «դաբրո» է տվել դրան. Գառնիկ Դավթյան (տեսանյութ) Մոսկվայում ձյան առատ տեղումների ֆոնին առնվազն 46 չվերթ է հետաձգվել, ևս 5-ը` չեղարկվել Արցախի առողջապահության նախարարությունը քաղաքացիների է փնտրում «Հայաքվե» նախաձեռնությունը հրավիրում է 10:00-ից լինել ԱԺ-ի մոտ Երևանցու վրա թքած ունենալու նուրբ արվեստը կամ ինչպես պատժել երևանցիներին (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը

Հայաստան ժամանած Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հետ: Վերջինիս հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Կատրին Կոլոննան մի շարք հայտարարություններ է արել, որոնցից առավել հետաքրքրական են հետևյալները:
Նախ՝ դեռևս շատ հստակեցումներ պետք է արվեն, բայց Ֆրանսիան համաձայնել է Հայաստանի հետ ապագայում կնքել պայմանագիր, որը  ռազմական տեխնիկա տրամադրելու հնարավորություն կտա:
Ե՞րբ, ինչպե՞ս, որքա՞ն, ի՞նչ, բնականաբար, անհայտ է:
Երկրորդը՝ Կատրին Կոլոննան հայտարարեց, որ պաշտոնապես դիմել է ԵՄ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ «եվրոդիտորդների» առաքելությունն ընդլայնելու և մանդատը հզորացնելու համար, գումարած՝ Հայաստանը «Խաղաղության Եվրոպական մեխանիզմի» մեջ ներառելու համար: Ֆրանսիայի ԱԳ նախարարը իշել է, որ ցանկացած գործողություն, որը կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, շատ հստակ և կոշտ արձագանքի կարժանանա։ Բայց այստեղ էլ հույսը փոխանցում է, օրինակ, ԱՄՆ-ի վրա:
Թե այդ ի՞նչ «կոշտ արձագանք» է լինելու, պարզորոշ ցույց տվեցին ՄԱԿ-ի «առաքյալները», որոնք հայտարարեցին, որ հայաթափված Արցախում ամեն ինչ ուղղակի հրաշալի է, հիասքանչ ու աննման, միայն անհասկանալի է, թե ո՞ւր են հեռացել բնակիչները և՝ ինչո՞ւ: Շատ «հզոր» արձագանք էր, որի համար Ալիևը ՄԱԿ-ի գրպանը 1 մլն դոլար խոթեց: 
Երրորդը՝ Ֆրանսիան կարծում է, որ Ռուսաստանը չի հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունները։ Մասնավորապես, Կոլոննան հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է ապահովեր, որ հնարավոր լիներ հարցերը լուծել քաղաքական ճանապարհով և լուծեր երկու երկրների միջև եղած խնդիրները, այսինքն՝ դա Ռուսաստանի իր պարտավորությունն էր, որը չի կատարվել, ըստ Ֆրանսիայի ԱԳ նախարարի: 
Կատրին Կոլոննան նաև հիշատակեց Ֆրանսիայի ու Մակրոնի ջանքերի մասին, մասնավմրապես. «Ֆրանսիան շատ զգոն կլինի մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Մենք խոսել ենք ՀՀ վարչապետի հետ. ուղիղ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահը Պրահայում հանդիպում ունեցավ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, դրա արդյունքը կարելի է ասել հիմքն է, որ ծառայեց մեր հետագա ջանքերին, եզրակացություններից մեկը փոխադարձ տարածքային ամբողջականության ընդունումն էր Ալմաթիի հայտարարության հիման վրա: Կարծում եմ` սա կարևոր առաջընթաց է, որը պետք է պահպանել և առաջ գնալ: Մենք ձեր կողքին ենք` բոլոր նրանցով, որ կիսում են զգացողությունը, որ այս պարտավորությունը պետք է հարգվի»:
Իսկ սա արդեն եվրոպական ու քաղաքական երեսպաշտության ու երկերեսանիության կամ աներեսության քրեստոմատիկ դրսևորում կարելի է համարել: Կատրին Կոլոննան, երևի Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի օրինակներն ունենալով, կարծում է, թե Հայաստանում բոլորն են այդպիսին: Հարցն այն է, որ Արցախի ամբողջական հայաթափման, Արցախի հայության բնաջնջման ու ադրբեջանականացման ընթացիկ ողբերգության հանգուցային կետը հենց նշված Պրահայի հանդիպումն էր, որտեղ Փաշինյանն ուրացել է Արցախը՝ դրանից բխող ու այս օրերին դրսևորված աղետային հետևանքներով: 
Իսկ երկերեսանիություն է Կոլոննայի ասածը, որովհետև նա չի կարող չհասկանալ, որ  իրենց միջնորդությամբ եղած Պրահայի հանդիպումը ուղղակիորեն ոռոչինչ է դարձրել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Ռուսաստանի պարտավորություններով հանդերձ: Բայց հիմա Ռուսաստանի դեմ է ուղղում սլաքները, տպավորություն ստեղծելու համար, թե ԵՄ-ն ու Ֆրանսիան, իբր, անմասն են Արցախի ու հայության գլխին ջարդված աղետից, այն դեպքում, երբ ուղղակիորեն կանգնած են դրա ակունքներում: 
Թերևս պետք է գոհ լինենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը ընդունում է փաստը, որ Արցախի հայերը ինքնակամ չեն լքել իրենց բազմահազարամյա բնօրրանը, տները, բնակավայրերը, հայրենիքը: 
Եվ վերջինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը նշվել է, որ Ֆրանսիան Հայաստանին մի 12,5 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կտա: 
Լուսանկարը՝ կառավարության կայքից

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan