«Մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը». Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին այսօր հայտարարել է, որ իր երկիրը դեմ է Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը. «Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխմանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ճշգրտմանը։ Մենք հանդես ենք գալիս տրանսպորտային ուղիների և տրանսպորտային ցանցերի զարգացմանն օգտին, որպեսզի դրանք ապահովեն տարածաշրջանի երկրների շահերը»,- ասել է նա: