Ում այսօր այդպես անմնացորդ քծնում ես, նա հենց այդ «որակներիդ» համար քեզ ժամանակին կոչեց նատաշկա․ Ռուբեն Հակոբյանը՝ Պետրոս Ղազարյանին Հայաստանը պատրաստակամություն է հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Միրզոյան Փաշինյանի նախընտրած անվտանգության երաշխավորն այլևս «աշխարհի ժանդարմը չէ»
4
ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Հայաստանում մարզպետները պետք է ընտրվեն, և պետք է լինեն մարզային խորհրդարաններ․ Իրական օրակարգ (տեսանյութ) Բագրատ սրբազանը Հ1-ի եթերում Հ1-ը հատուկ պահպանվող օբյեկտ է. մեր ծառայությունն ենք իրականացնում. ոստիկանապետ Բագրատ սրբազանը և բազմաթիվ քաղաքացիներ Հ1-ի մոտ են. Ուղիղ Ի՞նչ էր նշանակում Իրանի հռթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար ՔՊԿ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի դեմ «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն ներազգային թշնամանք և Արցախից բռնագաղթածների նկատմամբ ատելություն տարածելու համար Պատերազմ Արցախում
ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ում այսօր այդպես անմնացորդ քծնում ես, նա հենց այդ «որակներիդ» համար քեզ ժամանակին կոչեց նատաշկա․ Ռուբեն Հակոբյանը՝ Պետրոս Ղազարյանին Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգել Իրավապահ մարմինները քրգործ չեն բացում և վարչապետին չեն հրավիրում ցուցմունք տալու համար․ քաղաքագետ Հայաստանը պետք է հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի մեղավորներին. Ալիևի օգնական Ոստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է մաս 226 Երկրաշարժ՝ Իրանում Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի Վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկությունը կդադարեցվի Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել Բաքվի դատարան Հոկտեմբերի 4-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումը Տաքսիով փաստաբանական գրասենյակ ծանրոց են ուղարկել, որի մեջ թունավոր կարիճ է եղել Որ պահից հաջողվի կանխել այդ «կապիտալիզացիան», իրավիճակը կտրուկ կփոխվի․ Էլիբեգովա Հայաստանը պատրաստակամություն է հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Միրզոյան Քաղաքապետարանից օրինակ է վերցրել․ ծառեր են հատվել Իրանի և Իսրայելի մեծ խաղաղը Մերձավոր Արևելքում շարունակվում է. Արթուր Մարտիրոսյան Փաշինյանը սղացնելով ուզում է միջանցքի հարցը լուծել. Գառնիկ Դանիելյան ԱՄՆ-ն ընտրությունների նախաշեմին փորձում է միջամտել Վրաստանի ներքին գործերին․ Նարիշկին ՄԱԿ-ում Փաշինյանը երբևէ նորմալ ելույթ չի ունեցել. Արմեն Աշոտյան Հայաստան- ԵՄ փոխգործակցության հարցում ակնկալում եմ Ֆրանսիայի աջակցությունը․ Փաշինյանը՝ Մակրոնին Տեղի է ունենում պետության սահուն, անցնցում հանձնում՝ մեկ այլ պետության․ «Կարճ ասած» Փաշինյանի նախընտրած անվտանգության երաշխավորն այլևս «աշխարհի ժանդարմը չէ» «ՔՊ-ականների շինարարության պերճանքն ու թշվառությունը»․ Դերենիկ Մալխասյան Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդին մանրամասներ է պատմել Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում «Կիրանցի դպրոցի «ամենաանվտանգ» խաղահրապարակն է»․ Ոսկան Սարգսյան

ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Վեհափառ Հայրապետ

Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը համազգային աղոթք հղեց Արցախի համար:

Նա իր խոսքում ասաց.

«Անսահման ցավով են համակված բոլորիս հոգիները, ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց, այսօր համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և բոլոր եկեղեցիներում ի սփյուռս աշխարհի՝ աղոթք ենք բարձրացնում ի զորակցություն Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր, ենթարկվելով սոսկալի տառապանքների ու անմարդկային զրկանքների, բռնել են գաղթի ճանապարհը։

Հայաթափվում է Արցախ աշխարհը, վերստին որբանում սրբազան հողը հայոց, ազգային այս ողբերգության հանդիման ցավով ենք անդրադառնում, որ Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողություններն, աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը։

Այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև, անթաքույց խոսվում է ինքնիշխանության և պետականության կորստի վտանգների մասին, անվտանգային մարտահրավերները, տարածքային կորուստները, ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը անվստահության մթնոլորտ են առաջացրել և ընդվզում առաջ բերել, ինչը ստեղված պառակտության մեջ կարող է ցավալի զարգացումների առաջնորդել։

Մեր հորդորն է պետական այրերին՝ բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ատելություն չսերմանե՛լ , չմասնատե՛լ ժողովրդին,առկա հիմնախնդիրներին արժանապատիվ հանգուցալուծում ապահովե՛լ, հայրենիքը վտանգաշատ հասկացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները և օրեցօր խորացող ճգնաժամի մեջ ի գործ դնել ազգի փորձագիտական ողջ ներուժը՝ չառաջնորդելու համար մեր երկիրը նոր կորուստների։

Մեր կյանքով վկայենք ազգին, մեր անկախ պետականությանը։

Առկա դժվարին պայմաններում մենք, որպես ժողովուրդ, դարձել ենք ամեն կողմից ճնշված, բայց ոչ հուսահատ, հալածված բայց ոչ չարչարված։

Մեր հավատը, հույսը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը երբեք հնարավոր չէ սպանել, այդ իսկ պատճառով հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է։

Համազգային այս աղոթքը թող գոտեպնդի մեզ, համախմբի որպես Աստծո սեփական ժողովուրդ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan