Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել

Դիտել նաև
Իշխանությունները չեն հասկանում թուրքի հոգեբանությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձեւավորել
Արցախի պատգամավորները մյուս շաբաթ նիստ կհրավիրեն
Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի՝ բոլոր ինստիտուտներով. Սեյրան Օհանյան
Արցախի անկումն անգրագիտության, քաղաքական անմեղսունակության, դավադրության ու դավաճանության համադրության հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Արցախի չորս նախագահները՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան, Հայաստան չեն տեղափոխվել: Նրանք, ըստ Aravot.am-ի հավաստի աղբյուրի, շարունակում են գտնվել Արցախում: Երեկ երեկոյից սոցիալական ցանցերում եւ տելեգրամ ալիքներում տեղեկություններ տարածվեցին, որ Արցախի երեք նախագահները՝ բանակցությունների արդյունքում, անվտանգ տեղափոխվել են Երեւան: Մեր տեղեկություններով, սակայն, Արցախի նախագահները, կառավարության անդամների մեծ մասը, այդ թվում՝ նաեւ ուժային կառույցների ղեկավարները, Արցախում են: Այսօր կայանալիք որոշ հանդիպումների եւ քննարկումների արդյունքում ակնկալվում է, որ կորոշվի Արցախի երեք նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ճակատագիրը: