Բարձր տնտեսական աճի «փուչիկը» պայթում է․ Թադևոս Ավետիսյան Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ՍԵՄ 2017» ՍՊ ընկերության հետ` մեկ միավորի գինը 137 հազար դրամ արժողությամբ գնելով 75 նստարան՝ ընդհանուր 10 մլն 284 հազար դրամի Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ)
9
Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի մասնակիցների Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. ոստիկանության պարզաբանումը Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ՝ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Քաղաքացին թալանի մատերիալ չէ Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է Պատերազմ Արցախում
Բարձր տնտեսական աճի «փուչիկը» պայթում է․ Թադևոս Ավետիսյան Ոստիկանն ինքնասպանության փորձ է արել քննչական բաժնում․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի մասնակիցների Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. ոստիկանության պարզաբանումը Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Ալիևը չի համապատասխանում Ադրբեջանում Թուրքիայի պատկերացրած իշխանությանը․ քաղաքագետ (տեսանյութ) Բաքվի բռնապետի խոստումներին ու ստորագրություններին չպետք է հավատալ. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ՝ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ՍԵՄ 2017» ՍՊ ընկերության հետ` մեկ միավորի գինը 137 հազար դրամ արժողությամբ գնելով 75 նստարան՝ ընդհանուր 10 մլն 284 հազար դրամի Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան Մոսկվայի օդանավակայաններում 21 չվերթ է հետաձգվել, ևս 2-ը` չեղարկվել Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար․ Ալիև ՔՊ-ականը Ալավերդիում գաղտագողի երդվել է Պատգամավորների մոտ մինչեւ Ամանոր դեռ թեժ աշխատանքային են լինելու 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար Ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ տեղեկությունները չեն հայտնվի Ադրբեջանի կամ Թուրքիայի ձեռքում ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է. Գոհար Մելոյան (տեսանյութ) Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Թալինի ղեկավարը 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ. «Հետք» Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Պետականություն կարող է չունենանք, բայց միլիոնատերերն ավելացել են. «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով շուրջ 17 հազար 500 զոհվածների մասին Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին «Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Զախարովա Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ) Թափառող շների խնդիրն ու նրանց սպանդը կառավարության և իրավապահների թերի աշխատանքի հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հրավիրել է հանրահավաք

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հրավիրել է հանրահավաք։

Ի՞նչ եմ ես մտածում այդ մասին։

1. «Միծինգ հանուն միծինգի» 

Հանրահավաքները քաղաքական պայքարի կարևոր մասն են, բայց ոչ միակ։ Դրանք ամփոփում են արդեն կատարված աշխատանքը, որը շատ դեպքերում կարող է անտեսանելի լինել։ Ակնհայտ է, որ ազգային ուժերը հանրահավաքները դիտարկում են ինքին որպես առանձին վերցրած քաղաքական գործողություն, որը չի կապվում մնացած աշխատանքի հետ։ Սա սխալ մոտեցում է, որի արդյունքում էլ մարդկանց և կազմակերպիչների սպասումները հանրահավաքից տարբերվում են։ Եթե նախապես արվի «տնային աշխատանքը», հանրահավաքին եկողներն ու դրա կազմակերպիչները կլինեն բոլորովին այլ՝ ավելի շահեկան վիճակում։ Ցավոք, ազգային ուժերը, իմ համեստ կարծիքով, չեն կատարում անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքը՝ ողջ ուժը կենտրոնացնելով բուն հանրահավաքի վրա և ունենալով անտեղի սպասումներ այդ գործողությունից։ Վերջիններիս նույն մտածողությունը ընդօրինակում են նաև շարքային քաղաքացիները։

2. «Հանրահավաքների իմաստը»

Հանրահավաքները լավ առիթ են հնարավորինս մեծ լսարանի հասցնելու ուզածդ ուղերձը։ Ընդ որում այդ լսարանը ունակ է տարածման իմաստով արագ բազմապատկելու ասածներդ, եթե ասածդ շատ հստակ է։ Այլ բառերով ասած՝ ինչքան հստակ խոսես ու ասես, թե ինչ ես արել և ինչ ես ակնկալում մարդկանցից, այնքան ավելի մեծ կլինի հանրահավաքի արդյունավետությունը մնացյալ պայքարի համար։ Ցավոք, մեր տեսած հանրահավաքները ոչ միայն զուտ տեխնիկապես թույլ չեն տալիս հստակ ուղերձ փոխանցել (երբեմն բեմից 30-40 մետր հեռավորության վրա արդեն ոչինչ չի լսվում), այլ նաև բովանդակային առումով պարունակում են հիմնականում քաղաքագիտական, այլ ոչ թե քաղաքական վերլուծություններ, իսկ եղած ուղերձներն էլ ոչ հստակ են։ Օր.՝ «Պետք է անել անհնազանդության գործողություններ» արտահայտությունը հստակ չէ, դրա փոխարեն պետք է լինի «Այս ինչ ժամին այս ինչ քանակով այս ինչ տեղում այս ինչ ձևաչափով անում եք այս ինչ բանը, որը տալու է այս ինչ արդյունքը, հետո մյուսը, ապա երրորդը»։ Դա վերաբերում է բոլոր հարցերին։

3. «Նոր դեմքեր»

Հանրահավաքներին մասնակցողներից շատերը պահանջում են «նոր դեմքեր»։ Պետք է հասկանալ, որ այդ պահանջը ավելի շատ բխում է ոչ թե իսկապես հռետորական արվեստի լավ օրինակներ տեսնելու և լսելու ցանկությունից, այլ այն հանգամանքից, որ բեմից հնչող խոսքը չի պարունակում հստակություն (տե՛ս վերևի կետը), քաղաքագիտական է, այլ ոչ քաղաքական։ Սա տեսնելով՝ պայքարող մարդիկ ուզում են նոր դեմքեր՝ վերջիններից ակնկալելով ոչ թե սիրուն խոսք, այլ հստակ քաղաքական ծրագիր։ Այլ պարագայում սիրուն խոսք ասողներ շատ կան։ Խնդիրը քաղաքական է։ Իհարկե, սիրուն և համոզիչ խոսքը կարևոր է, բայց մեր պարագայում շատ հստակ է, որ պայքարի պատրաստ մարդկանց համար այս փուլում դա պակաս նշանակություն ունի, քան բուն ասելիքը։ Այլ բառերով՝ պոպուլիզմը կարևոր է միշտ, սակայն մեր դեպքում խնդիրը հստակ քաղաքական ծրագրի բացակայությունն է։

4. «Քաղաքական ծրագիր»

Ազգային ուժերը ունեն մեկ ծրագիր՝ խաղաղ անհնազանդության գործողությունների միջոցով հասնել պետական համակարգի ուժային հատվածի պարալիզացմանը, ինչի արդյունքում կլինի քաղաքական հրաժարական։ Այս ծրագիրը մի շարք առումներով խիստ խոցելի է։ Սակայն վատ է նաև այն, որ այն միակ առկա տարբերակն է քաղաքական ուժերի մոտ։ Չկան այլ սցենարներ։ Որոշ դեպքում կա կույր հավատ, որ 2018 թ.-ին հենց այդպես է եղել։ Ոչ, 2018թ.-ի ապրիլի մի քանի իրադարձությունները նախապես կատարված աշխատանքի միայն երևացող հատվածն են եղել, բայց ոչ հիմնականը։ 

Մեկ սցենարի առկայությունը հեշտացնում է իշխանության գործը. իշխող ուժը իր ողջ ռեսուրսը կենտրոնացնում է այդ մի սցենարի լիարժեք չեզոքացմանը։ Չկա անկանխատեսելիության, անսպասելիության գործոն, ինչը թուլացնում է պայքարի արդյունավետությունը։ 

Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրի մյուս՝ ապագայի հատվածին, ապա այն ևս բացակայում է։ Չկա պարզ քայլերից կազմված հստակ ծրագիր, որը կպատասխանի իշխանական քարոզչության կողմից առաջ մղվող «ով էլ գա, բան չի փոխվի» թեզին։ Այլ բառերով ասած՝ պայքարին ակտիվ չմասնակցող, բայց կողքից հետևող ու իշխանությանը դեմ մարդը չգիտի, թե «բա որ սրանք եկան, ինչ են անելու Արցախի ու Սյունիքի համար» հարցի պատասխանը։ Քանի սա չկա, չի լինի մարդկանց ավելացում, հետևաբար չի լինի նաև առկա միակ սցենարի հաջողություն։

5. Վերջինը՝ «Բայց ժամանակ կա՞»

Ժամանակը միշտ քիչ է։ Մեր դեպքում ու այս պայմաններում՝ ավելի քիչ։ Բայց ինչքան չարվի այս պարզ, բայց ջանք ու ամենօրյա աշխատանք պահանջող գործը, ժամանակն էնքան կքչանա, կքչանան նաև դիմադրության ռեսուրները։ Եվ որևէ դեպքում հաղթանակ չի գրանցվի։

Սրանք իմ մի քանի դիտարկումներն են։

Ազգային կոմիտեն և ազգային քաղաքական ուժերն ընդհանրապես, կարծում եմ, որ պետք է վերանայեն իրենց մոտեցումները։ Այդ մոտեցումներից գլխավորը պետք է լինի հետևյալը. սա ազգային ազատագրական պատերազմ է։ Եթե լիարժեք չես մտնում կռվի մեջ, ապա պարտությունդ երաշխավորված է։

Շարքային քաղաքացիները պետք է այս պահանջը պարտադրեն ազգային ուժերին։ Իսկ դա անելու լավագույն ձևը հանրահավաքին մասնակցելն է և հենց տեղում այդ օրակարգը պահանջելն է։ Այլ տարբերակով չի լինում։ Հետևաբար պետք է մասնակցել հանրահավաքներին՝ հասկանալով, որ հանրահավաքի արդյունավետությունը կախված է ոչ միայն կազմակերպչից, այլև լսարանից։

Այսօրվա հանրահավաքը սկսում է 17:00-ին։

***

Ամենակարևոր իրադարձությունների մասին հավաստի տեղեկությունները ես գրում եմ իմ թելեգրամ ալիքում, ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ՝ t.me/varuzhandragoman

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan