Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում

Դիտել նաև
Ի՞նչ են որոշել արցախցիները
Օկուպացված Արցախում ադրբեջանցի կին զինծառայող է զոհվել
Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում ցուցմունք է տվել Դավիթ Իշխանյանը
Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել պահվող հայերին
Արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին
Սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացած Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով հանդիպման մանրամասներն ու հաջորդ հանդիպման օրն ու վայրը։
Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ այսօրվա հանդիպմանը քննարկվել են հումանիտար հարցերը, ինչպես նաև ԼՂ հայերի «վերաինտեգրման» (չակերտները՝ Tert.am) վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման ծրագիրը։
Նշվում է, որ հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտում։ Այդ օրը նախատեսվում է «Ղարաբաղի շրջանի» (չակերտները՝ Tert.am) սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային հարցերով աշխատանքային խմբի անդամների այցը Ստեփանակերտ։
Աղբյուրը՝ tert.am