Ո՞րն է Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊԿ-ականների հայրենիքը (տեսանյութ) Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր Իշխանությունները չեն հասկանում թուրքի հոգեբանությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
28
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Սա շատ մեծ քաղաքական սխալ է. Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին (տեսանյութ) Ավտոներկրողների ակցիան՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. ուղիղ Կտրուկ անկում․ «Հայաստան» Համահայկական հիմնադրամին հանգանակությունները՝ 2018-2023թթ․․ ինֆոգրաֆիկա Ռումբի ահազանգը կեղծ էր Ռումբի ահազանգ՝ թիվ 76 հիմնական (արգենտինական) դպրոցում Նորից փող է պահանջել. այս անգամ՝ 8.5 միլիոն դրամ Պատերազմ Արցախում
Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք այդ գժանոցից. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները «Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը 258 զինծառայող է կորցրել, որոնց մեծ մասը՝ Արցախում Ո՞րն է Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊԿ-ականների հայրենիքը (տեսանյութ) Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները ՀՀ-ում և Կորեայում փոխադարձության հիմունքներով դեսպանատներ կբացվեն Փաշինյանը հասկացրել է՝ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի ՌԴ-ից. Ջեյմս Օ՛Բրայեն 44-օրյայի ընթացքում՝ մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը «Թող վերցներ, երևի չէր կարողանում»․ Վահագն Խաչատուրյանը՝ Արցախը Փաշինյանից առաջ Ադրբեջանի չգրավելու մասին Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր Իշխանությունները չեն հասկանում թուրքի հոգեբանությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» Աղբահանությունը չի կատարվում բնականոն ընթացքով․ կա նաև աղբամանների պակաս (լուսանկար) Վերին Լարսում ավելի քան 2660 մեքենա թույլտվության է սպասում Կայացել է Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը. Քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթաց Ադրբեջանի նպատակը զուտ հայկական 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի. Տիգրան Աբրահամյան Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձեւավորել «Մեր առաքելությունն է՝ լինել հայամետ». Հարություն Հարությունյան (տեսանյութ) Ո՞վ կհիշեցնի՝ ինչ է ասել Փաշինյանը ընդամենը երկու օր առաջ.«Կարճ ասած» (տեսանյութ) Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Որքան էլ Փաշինյանը հղում անի Պուտինի հետ իր լավ հարաբերություններին, ամեն դեպքում լարվածություն կա. Խաչատրյան (տեսանյութ) Սա շատ մեծ քաղաքական սխալ է. Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին (տեսանյութ) «Այս տիկինը լավ կանի իր հանցագործության մասին խոսի»․ Բորիս Մուրազի Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ղարաբաղցի հայերին. Ասլան Բժանիա Ավտոներկրողների ակցիան՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. ուղիղ

Նիկոլ Փաշինյա՛ն, քո մնալով այս ժողովուրդը խեղդամահ է լինում․ Վարդան Օսկանյան. Տեսանյութ

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը (1998-2008) Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ԼՂ Հանրապետության լուծարման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումն Արցախի էջը փակելու փաստաթուղթ չի համարում։ «Միանգամից ասեմ, որ ինձ համար հարցը փակված չէ և չի էլ կարող փակվել»,- հերթական տեսաուղերձում ասաց Վարդան Օսկանյանը՝ շեշտելով, որ փաստ է՝ այն, ինչ կատարվում է տվյալ ժամանակաշրջանում, տվյալ պահի իշխանության պատասխանատվության տիրույթում է, հետևաբար, Արցախի այս մեծ ողբերգությունն ունի մեկ պատասխանատու և մեկ մեղավոր։

«Այն, ինչ կատարվեց Արցախում, այս մեծ ողբերգությունը, որը եկավ մեր ժողովրդի գլխին, ունի մեկ պատասխանատու և մեկ մեղավոր. դա Փաշինյանն է և նրա փոքր խումբը։ Բոլորը միասին՝ իրենց սխալներով, միտումներով, մեր ժողովրդի գլխին բերեցին այս մեծ ողբերգությունը»,-ասաց Օսկանյանը՝ ընդգծելով, որ դեռ վերքը թարմ է և չենք զգում ցավն ամբողջությամբ, բայց որոշ ժամանակ անց կզգանք ողբերգության մեծությունը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը եթե չսխալվեր՝ 2018 թվականից սկսած, ապա այսօր մենք կունենայինք ամբողջական ԼՂԻՄ՝ Շուշիով, Հադրութով, Լաչինի միջանցքով։

«Եթե նա նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունից հետո մնար հավատարիմ այդ հայտարարության բովանդակությանը, խաղեր չտար, ուրիշ տեղեր չգնար, խոստումներ չտար, հավատացե՛ք, մենք այսօր կունենայինք Ղարաբաղ՝ Լաչինի միջանցքով, առանց Շուշիի։ Փաշինյանն արեց երկրորդ ճակատագրական սխալը։ Եթե նա Պրահայում չճանաչեր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, ապա մենք այսօր կունենայինք միջազգային հանրության աջակցությունը, այն հանրության, որն ասում էր, որ կարգավիճակի հարցը պետք է դեռ քննարկվի, հետևաբար, այսօրվա ողբերգությունն այդ մեկ մարդու սխալի հետևանքն է»,-ասաց նա։ Վարդան Օսկանյանի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր սխալներով՝ դեմ գնաց պատմական օրինաչափություններին, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում պատմական օրինաչափությունները մեր օգտին էին, ինչպես պատերազմից հետո, այնպես էլ՝ պատերազմից առաջ։

«Ձեռնոց եմ ուզում նետել այն մարդկանց, որոնք ասում են, թե չէր կարող Արցախն Ադրբեջանի կազմում չլիներ։ Եթե որևէ մեկը ինձ ցույց կտա, որ որևէ լուրջ երկիր՝ Ռուսաստան, Չինաստան, և այլն, որը գոնե մի հայտարարությամբ ասել է, թե Արցախը Ադրբեջանի մաս է, կամ պետք է Արցախի հարցը լուծվի Ադրբեջանի ամբողջականության ներքո, ես ներողություն կխնդրեմ։ Չկա նման բան՝ 1998-2018 թվականը ներառյալ»,-ասաց Օսկանյանը՝ նշելով, որ Փաշինյանը նպաստել է հայ ժողովրդին վնասող պատմական օրինաչափությունները շրջել գլխիվայր։ «Սխալ, սխալ, սխալ… այս ամենը իրավունք է տալիս ասելու, որ միտումի տեսությունն իրավունք ունի գոյություն ունենալ։

Ես կարծում եմ, որ դրա անկարողությունը, տգիտությունն այս հարցերում, անտեղի վրեժխնդրությունը Արցախի հետ կապ չունեցող հարցերում՝ նրան շեղեց ու մեր ժողովրդի գլխին բերեց այս աղետը»,-ասաց Օսկանյանը։

Նախկին արտգործախարարը նշեց, որ պետք է օրակարգում պահել արցախահայերի վերադարձի խնդիրն ու տեր կանգնել Արցախի ինքնորոշման իրավունքին, պետք է տեր կանգնի նաև Ադրբեջանում գերեվարվածներին։ «Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացի է, Հայաստանի ձեռքում այսօր լծակներ կան, պետք է բանակցությունները կանգնեցնի, մինչև Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանն ու այլք ազատ չարձակվեն»,–ասաց Օսկանյանը։ «Նիկոլ Փաշինյան, Հայաստանի ղեկավար լինելը քո հագով չի, սա հասկացիր, դու չես կարողանում։ Քո մնալով՝ հայ ժողովուրդը խեղդամահ է լինում, գնա, թող այս ժողովուրդը շնչի։ Սթափվի՛ր մի քիչ»,-խոսքը եզրափակեց նախկին արտգործնախարարը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan