Պապիկյանը Տուլա չի մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ՊՆ նախարարների խորհրդի նիստին

Դիտել նաև
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ
Այսօր «հայ» սպաների հրամանով կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող քաղաքացիները
Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը
Անհրաժեշտության դեպքում կընդունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Կիպրոսի ԱԳՆ
ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել առ այն, որ Տուլայում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը։
Ի պատասխան 24News-ի այն հարցին, թե արդյոք ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցում է նիստին, ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նշեց.
«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Տուլա չի մեկնել և չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին»։
Հիշեցնենք, որ ըստ ռուսական ՊՆ-ի հաղորդագրության, այդ նիստին նաև մասնակցում է Ադրբեջանի ՊՆ նախարարը։