Անասելի մեծ ծավալի ատելություն` ծաղր, բռնության կոչեր հայ կանանց նկատմամբ ադրբեջանական տիրույթում
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը գրում է․
«Անասելի մեծ ծավալի ատելություն` ծաղր, վիրավորանք, բռնության կոչեր հայ կանանց (մայրերի, քույրերի, դուստրերի) նկատմամբ ադրբեջանական տիրույթում:
Հայկական էթնիկ ինքնության նկատմամբ այս խորքային ատելությունը անդադար շարուանկվում է, որը տարիներ ի վեր հովանավորում է ադրբեջանական իշխանությունը: Սա է հանգեցրել հայերի նկատմամբ ադրբեջանական անպատիժ դաժանությունների:
Ադրբեջանական սոցիալական մեդիայում մեկնաբանությունները պարունակում են սպանության, բռնության կոչեր և արժանապատվությունը նսեմացնող բովանդակություն, ծաղրում են հայ կանանց (որպես մայրեր, դուստրեր)` միայն հայկական էթնիկ պատկանելիության հիմքով:
Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակման ֆոնին այդ ատելությունն ավելի է սաստկացել»: