Իշխանություններն իրենց գլխում ու գրպաններում հաղթահարել են աղքատությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Լաթով փակում էիք տեսախցիկները՝ իրավիճակին չէիք տիրապետում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Կարմիր գծերի» թանկացմամբ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվի, միայն շատ փող կհավաքեն. փորձագետ
2
Իրավիճակը Վերին Լարսում քաղաքական ճնշում է Հայաստանի նկատմամբ. Գեորգի Բովտ (տեսանյութ) «Լրիվ կարմիր գծերն անցել եք, ինչքա՞ն եք երևանցու գրպանը մտնելու»․ Նարե Սոսե (տեսանյութ) Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Ալբերտ Բազեյանին բանտո՞ւմ սպանել 200 մլն՝ լույսերի ու զարդարանքի համար․ ի՞նչ սրտով են ՔՊ-ականները քեֆի պատրաստվում․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումն ավարտվել է․ հայտնի է, թե ինչ են որոշել 750 բեռնատար դուրս է եկել ՀՀ սահմանից. հակառակ ուղղությամբ մոտ 900 բեռնատար կա. մաքսային կցորդ Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով Կանգնի՛ր, եթե հարուստ ես. երևանյան վարորդների «սև» նոր տարին՝ «կարմիր գծերին» (տեսանյութ) Բանականությունից հեռացած Հայաստանում արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն կստեղծվի Պատերազմ Արցախում
Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ» Իշխանություններն իրենց գլխում ու գրպաններում հաղթահարել են աղքատությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ» Սահմանազատման հանձնաժողով կոչվածի գործունեությունը թելադրված է Ադրբեջանի կողմից. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Պայթող փուչիկները հասկացանք, գործ կարողանալու ե՞ք անել. «Կարճ ասած» (տեսանյութ) Եվրոպան չի շտապում մեծ ֆինանսական փաթեթներ առաջարկել ՀՀ-ին, 1-2 ամիս հետո ՀՀ-ն կարող է նորից արագ պտտվել դեպի Ռուսաստան․ Վարդան Արամյան (տեսանյութ) Քաղբանտարկյալ Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի ՌԴ-ի համար ոչ բարեկամ ժողովուրդներ չկան. կան ոչ բարեկամական որոշումներ կայացնող կառավարություններ. Լավրով Իրավիճակը Վերին Լարսում քաղաքական ճնշում է Հայաստանի նկատմամբ. Գեորգի Բովտ (տեսանյութ) Երևանում կայանատեղիների վճարների թանկացման հարցով քննարկում՝ քաղաքապետարանում (տեսանյութ) «Լրիվ կարմիր գծերն անցել եք, ինչքա՞ն եք երևանցու գրպանը մտնելու»․ Նարե Սոսե (տեսանյութ) Լաթով փակում էիք տեսախցիկները՝ իրավիճակին չէիք տիրապետում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Այս իշխանության մնալը Հայաստանի վերջին էջն է». Վահե Հովհաննիսյան «Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ արտահերթ ընտրություններ». Արտակ Զաքարյան Սամվել Մայրապետյանի կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՔՊ-ն որոշել է զավթել ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները. Գառնիկ Դանիելյան «Կարմիր գծերի» թանկացմամբ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվի, միայն շատ փող կհավաքեն. փորձագետ Այլ սուբյեկտների կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակությունն անարդյունավետ է․ Բայրամով Այսօրվանից տան վարձից հարկ չվճարողներին կսկսեն տուգանել Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է Սա «քցող» է, Ղարաբաղը տվեց՝ գցեց ժողովրդի, ռուսների գրպանը, հերթը Հայաստանինն է. Փաշինյանին՝ իր արտախորհրդարանական թայֆայով, Արևմուտքը կփրկի, իսկ հայ ժողովրդի՞ն ով է փրկելու. Հրանտ Բագրատյան Նման անհեթեթ մեղադրանք հայաստանյան արդարադատության պատմության մեջ չի եղել. «Հայաքվե» Առաջարկում եմ բանակցություններ անցկացնել սահմանին կամ երրորդ երկրում. Բայրամով Հայաստանը չի մասնակցել Սկոպյեում կայացած ՀԱՊԿ աշխատանքային հանդիպմանը Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Ալբերտ Բազեյանին բանտո՞ւմ սպանել 200 մլն՝ լույսերի ու զարդարանքի համար․ ի՞նչ սրտով են ՔՊ-ականները քեֆի պատրաստվում․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին արբանյակը Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը «Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով, 8-9 տասնյակ գերեվարված հայեր կան». Տիգրան Աբրահամյան

Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է հրապարակել՝ «Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը» վերնագրով։

«Ի՞նչ հոկտեմբերի 5-ի խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, երբ ընթացիկ ռեժիմով տեղի է ունենում ցեղասպանություն, բնակչության զանգվածային տեղահանում, ապօրինի անցակետ` կամայական «ձերբակալություններով», Արցախի քաղաքական ղեկավարությանն ուղղված սպառնալիքներով ու շանտաժով, երբ ցանկացած բանակում ծառայած հայ տղամարդու սպառնում են ինչ-որ ցուցակներով։ Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի հեղինակի հետ խոսել խաղաղության մասին՝ առանց իրավիճակին համարժեք պայմաններ առաջ քաշելու։ Բաքվի բանտերում մինչ այս պահը բազմաթիվ հայ գերիներ կան, որոնց թիվն ամեն օր ավելանում է անցակետի «շնորհիվ»։ Հայաստանը պարտավոր է, նախքան որևէ պայմանագրի ստորագրման մասին խոսելը, նախ խոսել այս բոլոր հարցերի մասին՝ պահանջելով բոլոր գերիների ազատ արձակումը, հայ մարդկանց «առևանգման ցուցակների» վերացում, անցակետային ստուգման վերացում։ Միջազգային հանրությունը, միջնորդ պետությունները պարտավոր են վերջապես իրենց «մեծի պես» պահել. իրենց իներտությամբ, անտարբերությամբ գերտերությունները, միջազգային համայնքը մեծապես նպաստել են այսօր Արցախում և նրա շուրջ տիրող իրավիճակի ձևավորմանը, և Հայաստանը պետք է ձևակերպի նրանց կողմից մեզ ունեցած այդ պարտքը։ Միջազգային հանրությունը, խնդրի կարգավորման մեջ ներքաշված բոլոր խոշոր ուժերը մեզ, այո, պարտք են, քանի որ այդպես էլ չեն արել որևէ իրական քայլ՝ ի հակադրություն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և ցեղասպան վարքի։ Այս ամենն իհարկե Հայաստանը պետք է համակարգի՝ որպես պետություն, և այդ պատճառով է անհրաժեշտ, որ Հայաստանում լինեն ադեկվատ իշխանություններ։

Կա ավելի կարևոր հարց, առանց որը հաշվի առնելու չի կարելի մտածել որևէ միջազգայնորեն հավաստված փաստաթղթի ստորագրման մասին. արցախահայության՝ այսօրվա այս շոկային, տարերային ելքն իր հայրենիքից միմիայն Ադրբեջանի կողմից սարսափելի ծավալների հասնող ռազմական ագրեսիայի արդյունքն է, և այս հսկա գաղթը միայն առաջին շոկային արձագանքն է, ինչն ամենևին չի նշանակում «Արցախի հարցի» փակում։ Վաղը Արցախը շարունակելու է գոյություն ունենալ իր տեղում՝ իր պատմությամբ, իր մշակութային արժեքներով, որպես հայկական հազարամյա հող։ Անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում այս պահին, Արցախում մնում է թե´ մշակութային ու պատմական, և թե´ նաև գույքային ժառանգությունը, որը պատկանում է միայն և միայն Արցախի ժողովրդին, և որի վրա որևէ հավակնություն չի կարող ունենալ ոչ ոք։ Արցախի հարցի շուրջ դիվանագիտությունը հիմա ոչ թե պետք է մարի, այլ հակառակը՝ մտնի նոր փուլ, նոր տրամաբանություն ստանա։ Միայն թշնամուն և գուցե որոշ արտաքին ուժերի է ձեռնտու Արցախի հարցը փակված համարել։ Հայաստանը, եթե ցանկանում է մնալ կենսունակ որպես պետություն, անպայման պետք է ակտիվորեն աշխատի այդ ուղղությամբ։ Չպիտի մոռանալ, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները շարունակում են հանդիսանալ իրենց տների, հողատարածքների, այգիների, մնացյալ գույքի տերերը, և այդ ամենը երաշխավորված է փաստաթղթերով, սեփականության իրավունքով։ Արցախն իր ամեն անկյունով, իր բոլոր մշակութային, պատմական, բնության հուշարձաններով և մյուս արժեքներով շարունակում է պատկանել Արցախի ժողովրդին՝ անկախ այս պահին կատարվողից, և Ադրբեջանն ամենևին չպիտի մարսի իր ձեռքի գործ հանդիսացող այս բռնի զանգվածային գաղթը։ Արցախի էջը ոչ միայն փակված չէ, այլև մտնում է նոր փուլ՝ նոր պայմաններով։

Ռուբեն Վարդանյանը և բորենիների խրախճանքը

Մեր աչքի առաջ` 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ իսկական գաղթ է տեղի ունենում` մի դար առաջվա դաժանությամբ։ Բռնի տեղահանման ճանապարհին՝ Բերձոր-Դեր Զորից ելքի ճանապարհին անցակետ է գործում, որտեղ որոշվում է` ով կանցնի առաջ, ով` ոչ։ Առաջ էլ թշնամին մեկուսացնում ու վնասազերծում էր հայ մտավորականությանը ու «ազգի ջոջերին», հիմա էլ սկսել է նույնն անել, բայց հանկարծ հայ հանրության մի զանգված, ակնհայտ ուղղորդված քարոզչությամբ ոգևորված, հավանություն է տալիս թշնամի պետության քայլերին։

Ո՞րն է հայկական շահը` Ռուբեն Վարդանյանի` Բաքվում հայտնվելու հարցում, ու՞մ է դա ձեռնտու, և ինչպե՞ս կարող են այսքան աղետից հետո Բաքվի և հայաստանյան հանրության որևէ շերտի շահերը համընկնել։ Իշխանությունների շահերի պաշտպան որոշ գործիչների ակնհայտ թշնամական, պրովոկատիվ տեքստերը և դրանցից անմիջապես հետո Ռ. Վարդանյանի ձերբակալությունն ուղիղ կասկած են ստեղծում ՀՀ իշխանությունների և Բաքվի ինչ-ինչ անհայտ շահերի համընկնման շուրջ, ինչով և պայմանավորված է հանրության ներսում ուղղորդված, կազմակերպված քարոզչական արշավը։

Անկախ որևէ մեկի հնարավոր համակրանք-հակակրանքից, Ռ. Վարդանյանը վերջին մեկ տարին անցկացրել է Արցախում` իր անհամեմատ բարեկեցիկ կյանքի փոխարեն նախընտրելով ծանր շրջափակման փուլն անցնել Արցախի ժողովրդի կողքին, թեպետ բազմաթիվ տգեղ քարոզչական արշավներից և պաշտոնազրկումից հետո կարող էր հանգիստ խղճով թողնել և գնալ։ Ինչու՞ են ոմանք, ուրեմն, թույլ տալիս իրենց` ուրախանալ Բաքվի հակաօրինական գործողություններով, ինչո՞ւ է հանրությունը կուլ տալիս ՀՀ իշխանությունների հերթական քարոզչական խայծը։ Իշխանությունների, որոնց քայլերի պատճառով այսօր մեր աչքի առաջ հայկական պատմության մեջ առաջին անգամ հայերը տեղահանվում են ամբողջ Արցախից, որոնց քաղաքականության պատճառով պատմության մեջ առաջին անգամ մենք կանգնած ենք հայկական Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի առաջ։

Եվ վերջում` ինձ չի թողնում միտքը, որ եթե անգամ այս օրը` ցեղասպանված Արցախի լուծարման հրամանագրի օրը, Նիկոլը որոշի ազգային տոն հռչակել, լինելու են բազմաթիվ հայեր, որ ողջունելու են այդ միտքը և տոնելու են նրա հետ։ Այդ մարդկանց ցանկը, ցավոք, շատ բազմազան է` ՔՊ ողջ վերնախավից, տարբեր արվեստագետներից, քաղաքական գործիչներից մինչև բժիշկ և տաքսիստ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan