Պայթյունից զոհվածների 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան
Դիտել նաև
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն
11 աճյուն է հայտնաբերվել
Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծռայողի աճյուն
Շարունակվել են աճյունների որոնումները, սակայն արդյունք չեն տվել. մինչև օրս հայտնաբերվել է 1709 աճյուն
Առ այսօր ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն
Այսօր կայացած մամուլիս ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանցից 67-ը բուժում են ստանում Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնում: «Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։
Ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այրվածքաբաններին միացել են նաև այլ նեղ մասնագետներ, և միասնական աշխատանք է տարվում, որպեսզի բոլոր կարիքները մեկ վայրում հնարավոր լինի ապահովել»,- ասաց նախարարը: Նա նաև հավելեց, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում պայթյունից զոհվածների 125 աճյուն սեպտեմբերի 26-ին տեղափոխվել է Հայաստան: