Առայժմ դժվար թե որևէ մեկը կարողանա ասել՝ արդյոք ռուս խաղաղապահները տեսանելի ապագայում կմնա՞ն Ղարաբաղում. Պեսկով

Դիտել նաև
Ծանոթ չեմ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգին. Պեսկովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Մինչ ՀԱՊԿ գագաթնաժողովը Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց չի նախատեսվում․ Պեսկով
«Ափսոսում ենք». Պեսկով
Հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց դեռ չկա. Պեսկով
Ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ. Պեսկով
Ռուս խաղաղապահները կշարունակեն մնալ Ղարաբաղում, սակայն դեռ վաղ է խոսել այս տարածաշրջանում նրանց ներկայության տևողության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ դժվար թե որևէ մեկը կարողանա դա ասել»,-պատասխանել է Կրեմլի խոսնակը այն հարցին, թե տեսանելի ապագայում ռուս խաղաղապահները կմնա՞ն Ղարաբաղում։
«Նրանք այժմ փաստացի գտնվում են Ադրբեջանի տարածքում: Մենք շարունակում ենք մեր շփումները Բաքվի հետ, խաղաղապահներն օգնություն են ցուցաբերում և ներկա են Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների միջև արդեն սկսված բանակցություններին: Այդ աշխատանքը ներկայումս շարունակվում է»,-ընդգծել է Պեսկովը:
Աղբյուրը՝ tert.am