Փաշինյանական ստերի ծաղկաքաղ. ստել, ստել, անվերջ ստել... (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի արյան ու ստի 5-ամյակը. անբարոյականության կարմիր կետագծերը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերադարձ՝ ջերմուկ ու ծիրան ծախենք-ապրենք ժամանակներ. «Կարճ ասած» (տեսանյութ)
30
Ղարաբաղում մոտ 20 հայ է մնացել. ԿԽՄԿ գլխավոր տնօրեն Ադրբեջանի ԶՈւ-ն զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ամենօրյա ռեժիմով հանդիպում են երևանցիների հետ ԱՊՀ գագաթաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար է սպասում «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին Երևանը փորձում են դարձնել հարուստների և օլիգարխների քաղաք Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Պատերազմ Արցախում
Ղարաբաղում մոտ 20 հայ է մնացել. ԿԽՄԿ գլխավոր տնօրեն Ադրբեջանի ԶՈւ-ն զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում Նիկոլական ստեր (ռետրո). 7or TV «Նագլիավարի խաբել են ընտրողներին». Ռուբեն Մելիքյան Փաշինյանական ստերի ծաղկաքաղ. ստել, ստել, անվերջ ստել... (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ամենօրյա ռեժիմով հանդիպում են երևանցիների հետ Թուրքիայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար Նիկոլ Փաշինյանի արյան ու ստի 5-ամյակը. անբարոյականության կարմիր կետագծերը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ԱՊՀ գագաթաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով Պետականության նշաձողի իջեցո՞ւմ Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար է սպասում «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին Ներկա պահին Պուտինի եւ Փաշինյանի շփումների պլաններ չկան. Կրեմլ Վերադարձ՝ ջերմուկ ու ծիրան ծախենք-ապրենք ժամանակներ. «Կարճ ասած» (տեսանյութ) Երևանը փորձում են դարձնել հարուստների և օլիգարխների քաղաք «Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետները ՀՀ-ում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները». Սաղաթելյան Ժողովուրդը տուգանքի մատերիա՛լ է, և վերջ Լարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար Հայաստանում կարող է այլևս ընտրություններ չլինեն. Միքայել Նահապետյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն ստուգայց են իրականացրել մետրոյում (տեսանյութ) Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրգործը կքննվի Սյունիքի մարզում Փաշինյանը ընդունելությունների համար գումարներ չի խնայում ԱԱԾ-Ն մտել է մանկապարտեզներ Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել «Ո՞վ է այն անխելք ներդրողը, որը կհավատա մի կառավարության, որը...» Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք այդ գժանոցից. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները «Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան

Մի խումբ փաստաբններ հանդես են եկել հայտարարությամբ կատարվող հակաիրավական գործնթացների վերաբերյալ

Հայտարարություն

Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս մեր խորը մտահոգությունն ենք հայտնում վերջին օրերին ՀՀ քննչական կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության և դատարանների կողմից վարվող ակնհայտ հակաիրավական գործընթացների վերաբերյալ։

Մասնավորապես՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ից՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականանցնելու նպատակով Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ահաբեկչական գործողությունների մեկնարկից սկսած Երևան քաղաքում իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաների մի քանի տասնյակ մասնակիցների նկատմամբ իրականացվում է քաղաքական-քրեական հետապնդում, որի միակ նպատակն է ՀՀ քաղաքացիներին հեռու պահել մայրաքաղաքում և Հանրապետության տարբեր քաղաքներում իրականացվող համանման խաղաղ անհնազանդության ակցիաներին և հանրահավաքներին մասնակցությունից։

ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մոտ հինգ տասնյակ անձի նկատմամբ։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու գրեթե բոլոր միջնորդությունները բավարարվում են դատարանների կողմից։ Այնինչ, նշված անձանց առաջադրված մեղադրանքների նկարագրությունն անգամ որևէ աղերս չունի զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմի հատկանիշների հետ։

Կալանավորում կիրառելու որոշումների գերակշիռ մեծամասնության հիմքում դրվել են բացառապես մեկ կամ մի քանի ոստիկանի ցուցմունք, ընդ որում՝ այն ոստիկանների, որոնք անհամաչափ ուժի գործադրմամբ իրականացրել են այդ անձանց ձերբակալումը։ Ցավով արձանագրում ենք, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները բավարարած դատավորները մինչդատական վարույթի նկատմամբ դատական երաշխիքներն ապահովելու իրենց առաքելությունն իրականացնելու փոխարեն ուղղակի մասնակցություն են ունենում այս քաղաքական շարժառիթ ունեցող հետապնդումներին։

Գրեթե բոլոր ձերբակալված անձինք թե՛ ձերբակալման պահին և թե՛ ոստիկանության համապատասխան բաժինների ճանապարհին ՆԳՆ ոստիկանության ՀՆԳ աշխատակիցների կողմից ենթարկվել են դաժան ծեծի և խոշտանգումների, ինչն ուղեկցվել է այդ անձնաց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող սեռական բնույթի հայհոյանքներով և սպառնալիքներով։ Արձանագրում ենք նաև, որ հանրության և տեսախցիկների առջև տեղի ունեցած բռնության այս հանցավոր դեպքերի վերաբերյալ ո՛չ ՆԳՆ ոստիկանությունը և ոչ էլ ՀՀ քննչական կոմիտեն որևէ իրավական համարժեք գործընթաց չեն իրականացնում, ինչով էլ փաստացի խրախուսում են Ոստիկանության կոնկրետ ստորաբաժանումների նման հանցավոր վարքագիծը։

Վճռական ենք բացահայտելու, հավաքագրելու և ամբողջացնելու այս հակաիրավական գործընթացի ամբողջական շղթան և դրանցում ներգրավված պաշտոնատար անձանց։

Կոչ ենք անում տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, ականջալուր լինել այս աղաղակող ապօրինությունների վերաբերյալ փաստերին և ներգրավվել այդ ապօրինություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը։

Հորդորում ենք ՀՀ իրավասու պետական մարմիններին վերադառնալ իրավունքի և օրինականության դաշտ և վերջնականապես չհատել անդառնալիության կետը։

Վերահաստատում ենք մեր հանձնառությունը որպես իրավապաշտպան գործունեությամբ զբաղվողներ, հասարակական հիմունքներով պաշտպանել ՀՀ-ում մարդու իրավունքները և սահմանադրական արժեքները՝ հաղթահարելով համակարգի կողմից ստեղծվող բոլոր արհեստական խոչընդոտները։

Հայտարարությունը բաց է միանալ ցանկացող փաստաբանների համար:

փաստաբաններ՝

Աբգար Պողոսյան (արտոնագիր՝ 3015)

Զորայր Հարությունյան (արտոնագիր՝ 1981)

Վարազդատ Հարությունյան (արտոնագիր՝ 2426)

Արսեն Բաբայան (արտոնագիր՝ 3268)

Սոս Հակոբյան (արտոնագիր՝ 3301)

Արմեն Անդրիկյան (արտոնագիր՝ 2232)

Մհեր Հակոբյան (արտոնագիր՝ 1205)

Դավիթ Թովմասյան (արտոնագիր՝ 3444)

Ալեքսանդր Հարությունյան (արտոնագիր՝ 2461)

Հովսեփ Սարգսյան (արտոնագիր՝ 2299)

Մանուշ Եսայան (արտոնագիր՝ 2593)

Վարդուհի Էլբակյան (արտոնագիր՝ 28)

Իրմա Ճաղարյան (արտոնագիր՝ 2690)

Միքայել Շխիմյան (արտոնագիր՝ 2521)

Նազելի Տեր-Պետրոսյան (արտոնագիր՝ 1751)

Ռուդիկ Դոլունց (արտոնագիր՝ 3401)

Էրիկ Ալեքսանյան (արտոնագիր՝ 2231)

Գոռ Վարդանյան (արտոնագիր՝ 3029)

Բենիկ Գալստյան (արտոնագիր՝ 2862)

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan