Փաշինյանական ստերի ծաղկաքաղ. ստել, ստել, անվերջ ստել... (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի արյան ու ստի 5-ամյակը. անբարոյականության կարմիր կետագծերը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերադարձ՝ ջերմուկ ու ծիրան ծախենք-ապրենք ժամանակներ. «Կարճ ասած» (տեսանյութ)
30
Ղարաբաղում մոտ 20 հայ է մնացել. ԿԽՄԿ գլխավոր տնօրեն Ադրբեջանի ԶՈւ-ն զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ամենօրյա ռեժիմով հանդիպում են երևանցիների հետ ԱՊՀ գագաթաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար է սպասում «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին Երևանը փորձում են դարձնել հարուստների և օլիգարխների քաղաք Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Պատերազմ Արցախում
Ղարաբաղում մոտ 20 հայ է մնացել. ԿԽՄԿ գլխավոր տնօրեն Ադրբեջանի ԶՈւ-ն զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում Նիկոլական ստեր (ռետրո). 7or TV «Նագլիավարի խաբել են ընտրողներին». Ռուբեն Մելիքյան Փաշինյանական ստերի ծաղկաքաղ. ստել, ստել, անվերջ ստել... (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ամենօրյա ռեժիմով հանդիպում են երևանցիների հետ Թուրքիայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար Նիկոլ Փաշինյանի արյան ու ստի 5-ամյակը. անբարոյականության կարմիր կետագծերը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ԱՊՀ գագաթաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով Պետականության նշաձողի իջեցո՞ւմ Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար է սպասում «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին Ներկա պահին Պուտինի եւ Փաշինյանի շփումների պլաններ չկան. Կրեմլ Վերադարձ՝ ջերմուկ ու ծիրան ծախենք-ապրենք ժամանակներ. «Կարճ ասած» (տեսանյութ) Երևանը փորձում են դարձնել հարուստների և օլիգարխների քաղաք «Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետները ՀՀ-ում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները». Սաղաթելյան Ժողովուրդը տուգանքի մատերիա՛լ է, և վերջ Լարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար Հայաստանում կարող է այլևս ընտրություններ չլինեն. Միքայել Նահապետյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն ստուգայց են իրականացրել մետրոյում (տեսանյութ) Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրգործը կքննվի Սյունիքի մարզում Փաշինյանը ընդունելությունների համար գումարներ չի խնայում ԱԱԾ-Ն մտել է մանկապարտեզներ Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել «Ո՞վ է այն անխելք ներդրողը, որը կհավատա մի կառավարության, որը...» Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք այդ գժանոցից. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները «Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան

Լեռնային Ղարաբաղում կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ․ ահազանգում են թուրք մտավորականները

123 թուրք մտավորական հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին ու կոչ անելով միջազգային հանրությանը դիտորդի դերում լինելու փոխարեն գործի անցնել ու կանխել մարդկային նոր ողբերգությունը։ Թուրք մտավորականների կողմից «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ նրանք մասնավորապես արձանագրել են, թե ինչպես սեպտեմբերի 19-ին Բաքվի ռեժիմը, որն ամիսներ շարունակ շրջափակման մեջ էր պահում Լեռնային Ղարաբաղը, ռազմական գործողություններ սկսեց ամբողջ աշխարհի աչքի առաջ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի հերթական նստաշրջանի ընթացքում։

«Ադրբեջանն այս հարձակումն իրականացրեց Թուրքիայի և Իսրայելի ակնհայտ աջակցությամբ, իսկ ողջ աշխարհը լուռ հետևում էր տեղի ունեցողին։ Կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ»,- նշել են թուրք մտավորականները՝ ընդգծելով, որ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոյի նախազգուշացումները հատ առ հատ իրականություն են դառնում։ Թուրք գործիչները հիշեցրել են, որ թեպետ ամիսներ շարունակ տարբեր միջազգային կառույցներ ու երկրներ կոչ էին անում Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայերի շրջափակումը, սակայն այդ երկիրն ականջալուր չէր լինում նրանց։ Եվ հիմա անիմաստ է ակնկալել, որ Բաքվի ռեժիմը կենթարկվի Արցախում կրակը դադարեցնելու կոչերին։

«Նրանց նպատակն է Լեռնային Ղարաբաղը՝ Արցախն ամբողջությամբ վերցնել վերահսկողության տակ և հայերին բնաջնջել այն տարածքներից, որտեղ դարեր շարունակ ապրել են, իսկ եթե դիմադրեն, պարզապես վերջ տալ նրանց կյանքերին։ Ադրբեջանի բռնապետության միակ նպատակն է՝ բռնությամբ վերջ տալ ուժի միջոցով գծած սահմանների ներսում հայերի գոյությանը»,- նշել են մտավորականները՝ ընդգծելով, որ ինչպես Ջուլֆայի հայկական գերեզմանոցում ադրբեջանցիները քարը քարի վրա չթողեցին, նույն կերպ հայերից ու հայկական հետքից մաքրելու են Արցախը։ Նրանք իրենց խորը մտահոգությունն են հայտնել զարգացումների կապակցությամբ՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը բավարար չափով զգայունություն չի ցուցաբերում այս հարցում։

«Նորից կրկնում ենք․ ցեղասպանությունները կանխարգելելը չի ենթադրում սպասել, որ դրանք տեղի ունենան և հետո միջամտել։ Ցեղասպանությունը կանխարգելելը նախ և առաջ ակտիվ գործողությունների անցնելն է։ Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, Միավորված ազգերի կազմակերպության գլխավորությամբ՝ բոլոր միջազգային կառույցներին ու հանրությանը՝ ակտիվ դիրքորոշում ստանձնել»,- նշել են թուրք մտավորականները՝ կոչ անելով տարածաշրջանում գերի մնացած քաղաքացիական անձանց տարհանել անվտանգ վայրեր ու մարդասիրական օգնություն ցուցաբերել։

«Պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը՝ ազատորեն իրացնելու ցանկացած երկրի քաղաքացի լինելու իրենց իրավունքը»,- նշել են նրանք։ Նամակը ստորագրած 123 թուրք մտավորականների շարքում են թուրք պատմաբաններ Թաներ Աքչամը, Բասքըն Օրանը, Սաիթ Չեթինօղլուն, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը, լրագրող Արիս Նալջըն, իրավապաշտպան Էրեն Քեսքինը և այլոք։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan