Ինձ միայն մի բան է հետաքրքրում, ով ինչպես է պատժվելու ու որ պադյեզդում. Դա ոչինչ չի փոխում, բայց գոնե մի թեթեւ սփոփանք է կարող առաջացնել

Արցախի հանձնումը սկսվել է 2017-ին, երբ ԵԼՔ դաշինքն հայտարարեց ՆԱՏՕ մտնելու մասին: Դա իշխանության հայտ էր, որի համար նրանց բերեցին իշխանության: Իսկ թե ինչ դեր են կատարել 2017-ի իշխանությունները, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններն այդ գորոծում, թողնում եմ ձեր երևակայությանը:
Ով բերեց նրանց, ինչպես բերեց, դա արդեն տեխնիկայի հարց է:
Պարզ է, որ ՆԱՏՕ-ի մտնելու համար պետք էր հանձնել Արցախը և Թուրքիայի համար Սյունիքով բացել միջանցք:
Որ աշխարհաքաղաքական կենտրոնը ինչ կորցրեց, ինչ ստացավ, դա ինձ արդեն քիչ է հետաքրքրում: Հիմա այդ ծրագիրն է իրականացվում: Մնացածն արդեն պաթոս է ու անիմաստ խոսակցություն:
Ինձ միայն մի բան է հետաքրքրում, ով ինչպես է պատժվելու ու որ պադյեզդում: Դա ոչինչ չի փոխում, բայց գոնե մի թեթեւ սփոփանք է կարող առաջացնել։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի Ֆեյսբուքյան էջից