Մելիքբեկյան, հեռացի՛ր. FAF-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ) Մեդվեդևը խորհուրդ է տվել Արևմուտքին «չարթնացնել ռուսական արջին» Օր առաջ ազատվես քեզ «սիրող» ու քեզ որպես սեփական գրպանները լցնելու միջոց դիտարկող խմբակից
14
Փորձում են դպրոցում անկառավարելի վիճակ ստեղծել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ի՞նչ քարտեզ էր ներկայացվել օրեր առաջ Անկարայում, որը մեծ աղմուկ էր առաջացրել Մոսկվայում Իրավիճակը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Փաշինյանի ֆուտբոլի ֆեդերացիան երևի ցնծում է. Հայաստանի հավաքականը պարտվեց Դու չե՛ս դառնալու դժգույն ու դժբախտ, Երևա՛ն Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա Խելքի աշեցեք. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին թույլ չտանք թիրախավորել»,- Արմեն Գրիգորյան Թուրք «պրոֆեսորը» Երևանում, Փաշինյանի թևի տակ, հակահայկական հայտարարություններ է արել, ՔՊ-ականները երևի ցնծում են Փաշինյանը հերթական անգամ Ալիևին «էստի համեցեք» է արել, հերթական պրոադրբեջանական ելույթը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հերթական սուտը Պատերազմ Արցախում
Փորձում են դպրոցում անկառավարելի վիճակ ստեղծել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պետրակովը հեռացվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Ինքնասպանություն գործող զինվորների գործերով պետք է խորքային հետազոտություններ կատարել Չ՛ի կարող պետության այսպիսի կառավարման պարագայում ֆուտբոլը գրանցի շահեկանորեն տարբերվող արդյունքներ Մելիքբեկյան, հեռացի՛ր. FAF-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ) Ի՞նչ քարտեզ էր ներկայացվել օրեր առաջ Անկարայում, որը մեծ աղմուկ էր առաջացրել Մոսկվայում Ոստիկաններն իրենց անպարկեշտ են պահում ոչ միայն փողոցում Մեդվեդևը խորհուրդ է տվել Արևմուտքին «չարթնացնել ռուսական արջին» Պետրակովը հեռացվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Երևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ Իրավիճակը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Մեծարգոների ենթամշակույթի» մոտ սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ» Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խոր աշուն. Սուրենյան Զինվորի մահվան լուրը ու Երևանի կենտրոնի տոնակատարությունը․ Էդիկ Բաղդասարյան Հենրիխի ստվերը խանգարում է մեր հավաքականին․ խմբագիրը հեգնում է 26-ամյա աղջիկը մտել է Երևանի սուպերմարկետներից մեկն ու սպառնացել այրել նախկին ընկերոջն ու խանութը Փաշինյանի ֆուտբոլի ֆեդերացիան երևի ցնծում է. Հայաստանի հավաքականը պարտվեց Նիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել, եթե մեզ ուզում են դարձնել խաչմերուկ, ապա ո՞վ է տեղադրելու իր «սվետոֆորը»․ Աշոտյան Իրանը հայտարարել է, որ պատրաստ է պատերազմի Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա անգամներով Դու չե՛ս դառնալու դժգույն ու դժբախտ, Երևա՛ն Օր առաջ ազատվես քեզ «սիրող» ու քեզ որպես սեփական գրպանները լցնելու միջոց դիտարկող խմբակից «Ուղեղլվա»․ Ցույց տվեց անկողինը, կիսադատարկ սառնարանը, զուգարանը ու ասաց, թե երբ կգնա (տեսանյութ) Արմեն Գրիգորյանը տեղյա՞կ չէ, որ ՀՀ-ն բրինձը ևս ներկրում է Քաղաքապետարանը խրախուսում է թղթի անիմաստ սպառումը Երևանի տոնին ընդառաջ՝ այս փոսերը պետք է վերացրած լինեիք, նոր շնորհավորեիք Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել «ՌԴ-ն поддавки է խաղում ՀՀ-ի հետ. Փաշինյանի մոտ պատրանք է, թե քաղաքական հայր է գտել». Վիգեն Հակոբյան

«Կարճ ասած»․ ժողովուրդը այլևս մերժում է Նիկոլ Փաշինյանին. Տեսանյութ

Կարծում եմ՝ ակտիվ հետևել եք ավագանու ընտրություններին, անկախ այն բանից՝ մասնակցել եք, թե չէ։ Քաղաքապետարան է անցնում 5 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ Արդա՞ր անցան ընտրությունները․ միանշանակ՝ ոչ։ Խախտումները ու դեռ նախկինից մնացած բոլոր արատավոր երևույթները սկսել էին քարոզարշավից հենց սկզբից ու շարունակվեցին մինչև վերջին պահը՝ թաղային հեղինակությունների անխնա օգտագոծում, հավաք-երթերին փողով ու զոռով, սպառնալիքներով, շանտաժով, ցուցակներով մասնակցության ապահովում։ Ընդ որում, Նիկոլը ցուցակներով քարոզարշավի բերած մարդկանց մոտ ելույթ էր ունենում, թե՝ նախկին արատավոր բարքերը չկան, Երևանն ազատել ենք քրեական տարրերից և այլն, ու այս պատկերը։ Միլիոնանոց քաղաքից, իշխանությունը կարողացավ բառի բուն իմաստով քերել ընդամենը 75,000 քվե․ սա տապալում է, խայտառակություն իշխանության համար։ Բա Հանրային, պետական հեռուստաընկերության եթերի չարաշահումը՝ հանուն Ավինյանի ընտրվելու, ընտրություններից առաջ քաղաքապետարանին պատկանող կառույցներում պարգևատրումներ, փող էր, որ թափում էին, ու այս պատկերը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լռության օրով գրառում էր արել, թե՝ նախկին իշխանության օրոք հանգուցյալները քվեարկում էին։ Սրանց օրոք ոչ միայն հարյուրավոր հանգուցյալների անուն կար քվեացուցակներում, այլև գերեզմանատների վրա գրանցված հարյուրավոր ողջերի, էդ մեկը անգամ նախկինները չէին արել։ Մարդիկ իրենց կամ հարևանների տներում հայտնաբերում էին ինչոր նոր մարդկանց անուններ, որոնք իբր գրանցված էին, ահազանգում էին ու այս պատկե՞րը։ Քվեարկության օրը ևս լիքը խախտումներ արձանագրվեցին։ Ինձ համար ամենաանընդունելի իրողություններից մեկն այն էր, որ հնարավորություն էին տվել օտարերկրացիներին քվեարկել։ Սրանով շատ վատ նախադեպ է ստեղծվում․ կարող է օտարերկրացին Հայաստանի խոշորագույն քաղաքում իշխանության ձևավորման գործոն լինե՞լ։ Տեսեք, Երևանում քվեարկելու իրավունք էր ստացել 14 հազար օտարերկրացի։ Այսինքն, եթե էդ մարդիկ գային ընտրության բոլորը ու կազմակերպված մեկ քաղաքական ուժի ձայն տային, նա մի 7 տոկոս ձայն կհավաքեր։ Սա շատ վտանգավոր է։ Ստացվում է, որ կարող է հենց Ավինյանի ստացած փոքրաթիվ ձայների մի 7 տոկոսն էլ հենց օտարերկրացիներն են․ հյուրընկալող երկիր է, հո ընդդիմությանը չէի՞ն ընտրելու, շա՞տ են խաբար ո՞վ ով է։ Բա խայտառակություն չէ՞։

Իսկ ի՞նչ է պետք եզրակացնել ընտրության արդյունքներից։ Թիվ մեկ և գլխավոր եզրակացությունն այն է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունն այլևս որևէ ծանրակշիռ ու առհասարակ հենարան չունի։ Երևանում բնակվում է ՀՀ բնակչության կեսը, ամենամեծ քաղաքն է, ու կեղծիքով, ադմինիստրատիվ ռեսուրսով, քրեականներով, մայրաքաղաքում ընտրելու իրավունք ունեցողների 9-10 տոկոսի քվե հավաքեցին։ Իրեն հարգող ցանկացած ղեկավար 10 տոկոս աջակցությունը պետք է համարեր անձնական ֆիասկո։ Անգամ սովորական օֆիսում եթե տնօրենը իմանա 10 աշխատողից մեկն է իրեն հարգում, կթողնի-կգնա։ Իհարկե՝ գուցե էդ ամոթի համար այսօր ամբողջ օրը ձենները դուրս չէր գալիս, սառը ցնցուխ էին ընդունում։ Հեսա կսկսեն արդարանալ, թե՝ սա հո Փաշինյանի ընտրությունը չէր, Ավինյանինն էր, նա էլ պռավալ գնաց։ Ոչ ու ոչ, Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ լծված էր քարոզարշավին, իր ամեն ինչով։ Հիշեցնեք, որ հատկապես քարոզարշավի վերջին օրերին օրը մի քանի հիմնարկի բացում էին գնում Նիկոլն ու Ավինյանը, պետական բյուջեի հաշվին գիշեր-ցերեկ գովազդ էին իրենց անում, երկրի բոլոր պաշտոնյաները երթ էին կազմակերպում, մարզպետներով բանով, լծված էին գործին․ Ավինյա՞նն էր անում։ Նիկոլն էր բեմից ասում՝ հրամայում եմ ձայն տալ ՔՊ-ին։ Իմ հասկանալով, որ տեսել են Ավինյանը չի ձգում, ելել՝ իր վրա էր վերցրել, որ դառնա․ ու ընդամենը էսքա՞ն։ Սա հենց Փաշինյանի պարտությունն էր։ Ու հենց այս արդյունքով է, որ նա պետք է վերջնականապես հաշտվի իշխանությունից զրկվելու մտքին։ Հայաստանի ամենաշատ պետական աշխատողները Երևանում են, վարչական ողջ ռեսուրսը կենտրոնացված է այստեղ, բոլոր իրենց ՔՊ-ականները պետապարատի աշխատողներ են, այդքան ընտրախախտումներն էլ, չարաշահումներն էլ վրադիր՝ նման խայտառակ պատկեր։ Իդեպ, վերջին հանրահավաքին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, կարծում եմ, օգնեց ընդդիմությանը։ Նա այլևս ծանր բեռ է ոչ միայն երկրի, այլ նաև իր ղեկավարած ուժի համար։

Ընտրությունները ապացուցեցին, որ ոչ միայն վարչական ռեսուրսը, այլև փողը միշտ չէ, որ գործում են։ Ուղիղ մի տարի է՝ պետական բյուջեով Ավինյան էին քարոզում․ ո՞ւ։ Կամ ինչո՞ւ մենակ Փաշինյանը։ Այս կոնտեքստում մի բան էլ ակնհայտ դարձավ․ «Ապրելու երկիր» կուսակցություն պրոեկտը։ Ռուբեն Վարդանյանն էլ Փաշինյանի նախկին թիմակիցներ Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի վրա էր լավ փող դրել, 4 տոկոս էլ չհավաքեցին, որովհետև ամեն բան ի սկզբանե արհեստական էր։ Կարծում եմ՝ այս էջն էլ փակվեց։

Մյուսը եզրակացությունն այս ընտրություններից այն ցավալի իրողությունն է, որ մարդիկ, փաստորեն, 2018 թվականի ոճից ու գիտակցությունից չեն հրաժարվել․ նրանք ոչ թե քաղաքական ուժ ու գործիչ են ընտրում, արհեստավարժ, անցյալ ու ապագա ունեցող առաջնորդ, այլ փնտրում են հրաշագործների, որոնց փորձում են հնարավորություն տալ, որ հրաշք գործի։ Մի քիչ լավ խոսի, մի քիչ կոշտ խոսի, գուցե հումորներ անի, ուրեմն ինչո՞ւ ոչ։ Մարդիկ, որ կիրառական որևէ մեխանիզմ չունեն, աշխատանքային փորձ չունեն, մեկ է՝ իրենց քվեարկում են, որովհետև ուզում են հավատալ հրաշքի, ինչպես որ հավատացել են Փաշինյանին ու տապալել հույսերը։ Մարդկանց քվեարկելու շարժառիթը չի փոխվել, ուղղակի ակնհայտ է, որ Նիկոլից այլևս հրաշքի չեն սպասում, բայց դեռ սպասում են մեկ ուրիշից։ Ինչ ասեմ, ուրեմն էլի հիասթափություններ է սպասվում, բայց դե դա պետք է հաշվի առնեն մեր քաղաքական գործիչները։

Հաջորդ եզրակացությունն այս ընտրություններից վերաբերում է «Մայր Հայաստան» դաշինքին ու իր ղեկավարին։ Հստակ է, որ եթե Անդրանիկ Թևանյանն ու իր բլոկը չլինեին, ընտրությունը բոլորովին այլ պատկեր էր արձանագրելու։ Մյուս կողմից, Անդրանիկ Թևանյանը հավաքել է Նիկոլ Փաշինյանի հակադիր ձայների ընդամենը մի մասը։ Դա ևս ակնհայտ է։ Ուրախալի է, որ ընդդիմության ռեսուրսը շատ ավելի մեծ է, բայց ցավոք՝ դա չդրսևորվեց, որովհետև ընդդիմությունը կոնսոլիդացված չէր։ Խոսքը վերաբերում է թե՛ քաղաքական ու հասարակական ուժերին, թե՛ անհատներին։ Ու չնայած այդ ամենին, Անդրանիկ Թևանյանն իր վրա վերցրեց ընդդիմությանը ներկայացնելու ռիսկը, լուրջ հաջողություն գրանցեց և կարծում եմ, որ սա դաշտում նոր իրողություն է բերելու, արդեն բերել է։

Ընտրության ցավալի պատկերներից մեկը, որը, սակայն, դրական հեռանկարներ է խոստանում, մանակցության ցածր տոկոսն էր։ Ընդդիմադիր քաղաքացին, որը իմ կարծիքով ճնշող մեծամասնությունն է, ընտրատեղամաս չգնաց։ Փաստացի՝ ընտրատեղամաս գնացին հստակ կողմնորոշված անձինք։ Այս առումով տարբերվում էր «Մայր Հայաստանի» էլեկտորատը, որովհետև եթե մյուսները գնում էին, որ իրենց թեկնածուն դառնա քաղաքապետ, «Մայր Հայաստանին» ընտրողները տեղամաս գնացին, որ ընդիմությանն օգնեն երկրում իշխանափոխություն անել։ Ընտրությունների այսքան ցածր մասնակցությունը ցույց է տալիս, որ քաղաքացին, որը ռադիկալ ընդիմադիր չէ, բայց այս իշխանության գիծը չի ընդունում, ընտրություններով բան փոխելու հույսեր չունի։ Նիկոլ Փաշինյանի հիմնական ֆիշկան ո՞րն է եղել, թե՝ այլևս քաղաքացին վստահ է, որ կարող է իր ձայնով իշխանություն փոխել։ Հետո քաղաքացին 5 տարում համոզվեց, որ սրանք ավելի շուտ իրենց երկիրն ու հարազատներին կհանձնեն, քան իշխանությունը, ու քաղաքացին կասկածեց, որ հնարավոր է սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն։ Բայց և ակնհայտ է՝ եթե ընդդիմադիր, կամ Փաշինյանի հետ հույսեր չկապող քաղաքացին գնար ընտրատեղամաս, էլ ավելի այլ պատկեր կարձանագրվեր։

Կարճ ասած՝ թե ընտրությունների պատկերը ինչպես կարտացոլվի ավագանիում, կերևա առաջիկա օրերին, շատ ժամանակ չկա։ Գուցե կազմվի կոալիցիա, գուցե ՔՊ-ին հաջողվի զոռով-շառով, «անասնագողությամբ» ստանալ Երևանի քաղքապետի աթոռը, բայց քա՞նի կոպեկ կարժենա այդ աթոռը, այ էստեղ է հարցը։ Ամեն բան վերջացած է, չկա էլ այդ հենարանը, փոշիացել է, մաշվել մինչ քոքը։ Գուցե բռնաճնշումների գնան, ինչպես Վանաձորում, Վեդիում, Թալինում, Բերդում, Վարդենիսում և լիքը այլ տեղերում, բան խոստանան, շանտաժ անեն կամ կալանավորեն և փորձեն ընտրել տալ իրենց թեկնածուին կամ արտահերթ ընտրություն բերել․ դա ավելի մեծ պարտություն կլինի, քան սա։ Բայց էս պահին վստահ եղեք, էականը դա չէ, քանի որ մեկ է՝ ձևավորվել է ակնհայտ, փաստաթղթավորված ռեալ պատկեր՝ ժողովուրդը այլևս մերժում է Նիկոլ Փաշինյանին։ Այսօր Հայաստանը ղեկավարում է այս պահին ընտրողների ընդամենը և առավելագույնը 9-10 տոկոսի վստահությունը վայելող քաղաքական ուժ։ Դա նոնսենս է, չի կարող երկրում փոքրամասնություն ներկայացնող խմբակը լեգիտիմ որոշումներ կայացնել․ դա ևս փաստ է։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan