Կարմիր գծերի թալանը Հայաստանի ժողովուրդը հանձնվել է Երևան քաղաքի ոչ լեգիտիմ քաղաքային 9 %-ոց «իշխանության» ընդունած բյուջեն դրսևորում է շարունակական թերակատարումներ
7
Էրդողանը կնոջ հետ նույնպես Հունգարիայում է, Փաշինյանն ու կինը արդեն այնտեղ են Հարիսը զանգահարել է Թրամփին և շնորհավորել նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը հետաձգվել է 180 մլն դոլար գողանալը մի բաժակ ջուր խմել չէ. Փաշինյանը այս ամենի գլխին է (տեսանյութ) «Ի՞նչ կտա Հայաստանին Թրամփի հաղթանակը․ Փաշինյանի հեռանալու ժամացույցը միացված է»,- Երվանդ Բոզոյան ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է Թրամփը. ի՞նչ կարող է դա նշանակել Հայաստանի համար Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի մասին Թրամփի հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը որբացավ ԱՄՆ ընտրություններ․ Թրամփը հաղթում է ավելի քան 20 նահանգներում, Հարիսը՝ ավելի քան տասը Աննա Հակոբյանին վերապահված է ստվերային «կարդինալուհու» դերը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կարմիր գծերի թալանը ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն». ՌԴ հետախուզություն «Մարդիկ գրեթե ամենուրեք զզվել են փսևվդոդեմոկրատական քաոսից և լիբերալ ֆաշիզմից»,-Կարեն Քոչարյան Լուլուի պաշտպանական ճառը ցնցել է ՔՊ-ականներին Հայաստանի ժողովուրդը հանձնվել է Էրդողանը կնոջ հետ նույնպես Հունգարիայում է, Փաշինյանն ու կինը արդեն այնտեղ են Հարիսը զանգահարել է Թրամփին և շնորհավորել նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը հետաձգվել է Նպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունն ու կորուստները. «Փաստ» Տարածաշրջանային առևտրային «դիվեսիֆիկացիան» ու իրական պատկերը Ո՞վ կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար Անդրանիկ Քոչարյանը Ալեն Սիմոնյանին պետք է դիմում գրեր, բայց չի արել ԱԺ նախագահի վարքը հանրային վտանգավորություն ունի. ՀՀ ՄԻՊ 180 մլն դոլար գողանալը մի բաժակ ջուր խմել չէ. Փաշինյանը այս ամենի գլխին է (տեսանյութ) Սահմանափակումը վերացված է, «Իմնեմնիմի»-ի հաղորդաշարը կվարեն Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են Հունգարիա՝ Բուդապեշտ Ինչո՞ւ ամերիկացիները կրկին ընտրեցին 78-ամյա նախկին նախագահին․ «Կարճ ասած» Ժողովրդավարության բաստիոնի հեքիաթը Թրամփին չի հետաքրքրելու. Վիգեն Հակոբյան Ասում եմ` մի քիչ սիրուն չի ... Երևան քաղաքի ոչ լեգիտիմ քաղաքային 9 %-ոց «իշխանության» ընդունած բյուջեն դրսևորում է շարունակական թերակատարումներ Հրազդանի կիրճում անորակ ասֆալտապատում-փոսալցում է արվել 2 ամսվա մեջ արդեն 2 անգամ (տեսանյութ) Քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդին կմնա կալանքի տակ Իրանի վրա լայնածավալ հարձակման դեպքում Հայաստանը լուրջ հումանիտար հետևանքների կբախվի. Սատանովսկի Տիգրան Բալայանը տեսավ այն, թե ինչի հետ բախվեցին ԼՂՀ-ի հայերը Մաշտոցի պողոտայում X բակի դիմաց, հայտնաբերեցի լքված Գազել, ինչ է եղել ըստ Ձեզ (տեսանյութ) Ցանկանում ենք, որ Ադրբեջանի պատմական նվաճումները ամրապնդվեն խաղաղության պայմանագրով. Էրդողան «Ի՞նչ կտա Հայաստանին Թրամփի հաղթանակը․ Փաշինյանի հեռանալու ժամացույցը միացված է»,- Երվանդ Բոզոյան Ադրբեջանի ԱԽ քարտուղարը Հայաստանին սպառնացել է «երկաթյա բռունցքով». Տիգրան Աբրահամյան Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում. Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Ընտրությունը Երևանի ու «Էրիվանի», խաղաղության ու պատերազմի միջև է. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ

Եթե որոշ ուժերի համար Երևանի ավագանու ընտրությունները քաղաքային բովանդակություն ունեն, «Մայր Հայաստան» դաշինքի համար այս ընտրություններին մասնակցելու գլխավոր նպատակը իշխանափոխության հասնելն է, որով կկանխեն երկրում վտանգավոր գործընթացներն ու զիջումները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը` ներկայացնելով իրենց օրակարգն այս ընտրություններում։

 

Նշենք, որ Երևանում օգոստոսի 23-ից մեկնարկել է ավագանու նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն ու մեկ դաշինք։

 

Սա ընտրություն է Երևանի և «Էրիվանի» միջև

 

Անդրանիկ Թևանյանը նշում է, որ գործող իշխանությունը 2021 թվականի ընտրություններին խաբել է ՀՀ քաղաքացիներին` խաղաղություն բերելու խոստումով, նրա կարծիքով այս ընտրությունները հնարավորություն են երկու տարի առաջ գործող իշխանությանը քվե տված, հավատացած ու խաբված երևանցիների համար` իրենց սխալն ուղղելու։

 

«Մենք մասնակցում ենք այս ընտրությանը, որպեսզի նախ անվտանգային օրակարգը պահենք, երկրորդ` հնարավորություն տանք այդ քաղաքացիներին շտկել իրենց սխալը և երրորդ` մոբիլիզացնենք ընդդիմադիր էլեկտորատը, որպեսզի իրականացնեք իշխանափոխություն մայրաքաղաքում, ինչը հնարավորություն կտա իշխանափոխություն իրականացնել հանրապետական մասշտաբով։ Իշխանափոխությունն ինքնանպատակ չէ, պետք է Հայաստանը վերջապես դուրս գա այն մղձավանջից, որի մեջ մեզ գցել է Նիկոլ Փաշինյանը»,–ընդգծեց Թևանյանը։

 

Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ Երևանն ավելին է, քան ուղղակի մայրաքաղաք` հաշվի առնելով Հայաստանում իր դերն ու նշանակությունը։ Երևան քաղաքն այս իշխանության հենարաններից մեկն է` վարչական և այլ ռեսուրսներով։ Իսկ Երևանում իշխանափոխությունը նշանակում է հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխություն։

 

Հակառակ պարագայում, Երևանում և Հայաստանում իշխանության մնալը ենթադրում է պարբերաբար և չընդհատվող զիջումներ ՀՀ–ի կողմից, և այդ զիջումները կարող են հասնել Երևան քաղաքին։ «Կարելի է ասել` այս ընտրությունը Երևանի և Էրիվանի միջև է»,–ընդգծեց նա։

 

Բացի պակիստանցիներից ու հնդիկներից, Երևանում չկա ՔՊ–ին իշխանություն ապահովող այլ ռեսուրս

 

Թևանյանը վստահեցրեց` Երևանում Փաշինյանի թիմին իշխանազրկելը հնարավոր է։ Այս իշխանությունը վերարտադրման շանս չունի մայրաքաղաքում, եթե չդիմի ընտրակեղծիքների։

 

«Իմ խորհուրդն այս իշխանություններին` հանկարծ չփորձեք ընտրակեղծիքներ անել, համակերպվեք, որ մայրաքաղաքում կորցնելու եք իշխանությունը և հետո անցնցում իշխանությունը հանձնելու եք հանրապետական մասշտաբով։ Իրենք, բացի ընտրակեղծիքներից, ուրիշ ռեսուրս չունեն վերարտադրվելու, չկա այդպիսի ռեսուրս, որը մայրաքաղաքում ՔՊ-ին կապահովի իշխանություն, բացի պակիստանցիներից ու հնդիկներից»,–կարծում է Թևանյանը։

 

Անբարոյական է այս վիճակում միայն քաղաքային խնդիրներից խոսելը

 

Ընդդիմադիր հատվածը` հասարակական գործիչներ, տարբեր կազմակերպություններ, մտավորականներ, աջակցում են «Մայր Հայաստան» դաշինքին, քանի որ երևանյան ընտրություններում դաշինքը դրել է իշխանափոխության և հստակ գնահատականներ տալու հայեցակարգը։

 

«Եթե ստանդարտ իրավիճակ լիներ, ես նույնիսկ չէի մասնակցի ավագանու ընտրություններին։ Բայց հիմա իրավիճակն այնպիսին է, որ մենք չենք կարող ուղղակի նստել տանը, հետևել, թե ինչ է կատարվում Արցախում ու չօգտագործել այս ընտրությունները առնվազն անվտանգության ու խաղաղությանը վերաբերող հարցերը լուծելու համար»,–նշեց քաղաքապետի թեկնածուն։

 

Քաղաքային խնդիրները, խցանումները, ճանապարհաշինությունը ևս կարևոր են, բայց Թևանյանը հիշեցնում է, որ Քարվաճառում էլ էին ճանապարհներ կառուցվել, Շուշիում ու Հադրութում էլ` տներ, բայց տրվեցին թշնամուն։

 

«Մայր Հայաստան» դաշինքն անբարոյական է համարել ներկա իրավիճակում ուղղակի քաղաքային խնդիրների մասին բարձրաձայնելը ու այդ պատճառով նաև հրաժարվել է մասնակցել քաղաքապետի թեկնածուների դեբատին։

 

«Էժանագին թամաշայի չեմ ուզում մասնակցել, որտեղ քաղաքային փոքր խնդիրներ են քննարկվելու։ Մենք ոչ թե անտեսում ենք Երևանի խնդիրները, հակառակը` կարևորում ենք և ասում` դրանք լուծելու համար պետք այս իշխանությունը հեռանա, որովհետև կան շատ հարցեր, որոնք օրենսդրական փոփոխություն են պահանջում»,–ասաց նա։

Հստակ մեսիջ. ընտրելով Նիկոլ Փաշինյանի թիմին` ընտրում եք պատերազմ

 

Ավագանու ընտրությունները դաշինքի համար ընտրություն է նաև պատերազմի ու խաղաղության միջև։ Եթե երևանցին ընտրի գործող իշխանության թիմին, Թևանյանի խոսքով, ընտրում է պատերազմ ու ավերածություններ։ Դաշինքը մեսիջ է հղում` ընտրելով իրենց, երևանցին հնարավորություն է ունենում ստանալու արժանապատիվ խաղաղություն ու անվտանգություն։

 

Այս տրամաբանությամբ, դաշինքն ընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնք կհամապատասխանեն իրենց սահմանած երեք սկզբունքներին` պետք է գնահատական տան Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, բացառեն ՔՊ–ի հետ համագործակցությունը և պատրաստ լինեն շարունակելու իշխանափոխության գործընթացը։

 

Երևանից սկսած իշխանափոխությունը շանս է ՌԴ–ի ու Իրանի հետ հարաբերությունների կարգավորման

 

Երևանյան ընտրությունները «Մայր Հայաստան» դաշինքը դիտարկում է նաև աշխարհաքաղաքական համատեքստում։ Հայաստանի գործող իշխանությունը ներկայումս քայլեր է իրականացնում, որոնք և՛ Հայաստանի շահերի դեմ են, և՛ զրկում են Հայաստանին բնական դաշնակիցներից` Իրանից ու Ռուսաստանից, որը հենց ձեռնտու է մեր թշնամիներին։

 

«Քայլ առաջին` Ալեն Սիմոնյանի լեզվակռիվը Ռուսաստանի հետ որևէ տեղ մեզ չի տանում, ու չկա այդ հարցի պատասխանը, թե ինչու է նման բան անում։ ՀԱՊԿ–ից ներկայացուցիչ են կանչում, տեղը ոչ մեկին չեն նշանակում, որը դեմարշ է։ Այնուհետև վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, մեկնում է Ուկրաինա, որը հարյուր տոկոսով պրոադրբեջանական տեսակետ ունի։ Այս Արևմուտք–Ռուսաստան հակամարտության մեջ մտնելը, հումանիտար օգնություն տանելը և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի դեմ է։ Հաջորդը` զորավարժությունները ԱՄՆ–ի հետ, որին ևս դեմ են արտահատվել Իրանն ու ՌԴ–ն»,–թվարկեց քաղաքապետի թեկնածուն։

 

Մինչդեռ Հայաստանը հիմա առավել, քան երբևէ պարտավոր է իր շահերից ելնելով այդ երկու երկրների հետ հարաբերությունները զարգացնել, որպեսզի բալանսավորի Թուրքիային և Ադրբեջանին։ Թևանյանի կարծիքով` Փաշինյանն ու իր թիմը միտումնավոր են փչացնում այդ հարաբերությունները, որը քարտ բլանշ է թշնամուն, որ կարելի հարձակվել։

 

Այս ամենի հետևում, ըստ նա, արևմտյան ուժեր են կանգնած, որոնց պատվերը կատարում են այս իշխանությունները։

 

«Փաշինյանը հայ–ադրբեջանական հարաբերությունները, Արցախի խնդիրը տեղափոխել է երկու իրարամերժ ու իրար հետ պատերազմող հարթության մեջ` վաշինգտոնյան և մոսկովյան, ու հայտնվել է Ալիևի գրպանում` հայտարարելով, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Պարզ է, որ դրա վերջում թշնամին հասնելու է Երևան»,–ասաց նա։

 

«Մայր Հայաստան» դաշինքն այս հարցում լուծումը տեսնում է դիվանագիտական դաշտում Պրահայի գործընթացից դուրս գալը, որը նշանակում է չճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, այնուհետև հիմք ընդունել միջազգայնորեն լեգիտիմ ընդունված 2020 թվականի նոյեմբերի 9–ի փաստաթուղթը, որտեղ և՛ ՌԴ–ն, և՛ Ադրբեջանը պետք է կատարեն իրենց պարտավորությունները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan