Իրանի և ՀՀ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. Քննարկվել են նաև հայ-ամերիիկայն զորավարժությունները
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին՝ նախազգուշացնելով, որ տարածաշրջանում որևէ օտար զինուժի ներկայությունը տարածաշրջանում գործերի վիճակը բարդացնող գործոն է:
Ինչպես հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը, իրանցի նախարարը շեշտել է տարածաշրջանային խնդիրների լուծում գտնելու անհրաժեշտությունը՝ հասնելու կայուն խաղաղության: Աբդոլլահիանի համոզմամբ՝ երկխոսությունն ու տարածաշրջանային մեխանիզմները, ներառյալ 3+3 ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համապարփակ խաղաղության հասնելու ամենարադյունավետ ուղիներն են:
Նկատնեք, սակայն, որ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ բացակայում է հայ-ամերիկյան զորավարժություններին վերաբերող հատվածը: Նշվում է, որ երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր: