Ցանկացած միջանցք, որը մեր օրենսդրությամբ չէ, կարմիր գիծ է, ուզու՞մ են ճանապարհ՝ մենք էլ ենք ուզում. Տեսանյութ
Դիտել նաև
Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում
Հայաստանի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ Թուրքիայի քաղաքացի է անհետ կորել
Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Երեւանի եւ Բաքվի միջեւ կարգավորման գործընթացը
Ինչո՞ւ Կիպրոսի հարցում թյուրքալեզու երկրները բաժանվեցին իրարից
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում
Հայաստանը դեմ չէ Հորադիրզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ, որ դա Հայաստանի համար շատ կարևոր նախագիծ է»,- նշեց նա:
Վարչապետն ասաց, թե Հայաստանը դեմ չէ տարածաշրջանի տրանսպորտային երթուղիների բացմանը, կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի տարածքով, այնպես էլ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով հաղորդակցվեն:
«Արդյո՞ք մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրական հաղորդման գծեր, ոչ, մենք դեմ չենք, ընդհակառակը, շահագրգռված ենք այդ ծրագրերով: Այդ ամենը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության սահմաններում, նաև`մյուս երկրների»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա հայտարարեց, թե Հայաստանի համար անընդունելի է ՀՀ ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող հայտարարություն:
«Դա մեզ համար կարմիր գիծ է»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նախատեսված է միայն Լաչինի միջանցքը:
«Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ, բայց, ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել, որ մենք միջազգային հանրության ականջին շփոթ չստեղծենք, որովհետև շատ դեպքերում, օրինակ Եվրոպայում, միջանցք ասում են` հասկանալով տրանսպոտային հաղորդակցություն»,- նշեց Փաշինյանը:
«Ուզում են ճանապարհ, մենք էլ ենք ուզում ու պատրաստ ենք բացել այդ ճանապարհները ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության շրջանակներում»,- հավելեց Փաշինյանը:
Նա ասաց, որ երկար ժամանակ ՀՀ կառավարության օրակարգում Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու վերաբերյալ նախագիծ: