Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը Սամվել Կարապետյանի հայտարարությունը ՔՊ-ն այլևս իշխանություն պահելու ընտրազանգված չունի. բոլորին խաբել են. Կարեն Քոչարյան
18
Թանկացման կասեցումն անխուսափելի է. Մանուկ Սուքիասյան ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. իրազեկման ակցիա Շենգավիթում (տեսանյութ) Գերիների, անհետ կորածների հարցում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի իշխանության, կոնկրետ ԱԳՆ-ից կողմից ակտիվություն չենք տեսնել. Ստեփանյան Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է իրավիճակը Հետևել «Մայր Հայաստանի» ավագանու անդամի օրինակին և դատի տալ Ավինյանի հորը (տեսանյութ) 2025-ի գարնանը մեծ անակնկալ է սպասվում բոլորին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը՝ Դոնբասում գտնվող իտալացի ռազմական թղթակից Անդրեա Լուչիդին (տեսանյութ) Գալյանը նախարարությունում լայնամասշտաբ չիստկա է սկսել Պատերազմ Արցախում
«Այս ամենին Ալիևը հասել է մեծամասամբ Փաշինյանի շնորհիվ»․ Տաթևիկ Հայրապետյան Թանկացման կասեցումն անխուսափելի է. Մանուկ Սուքիասյան ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում Հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում. Պատգամավորն ահազանգում է Կաթողիկոսի գլխավորությամբ գերիների համար աղոթք կկատարվի Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը «Քաղաքացիական պայմանագիրը» չեղարկվել է․ «Կարճ ասած Բոյկոտ․ դեմ եմ տրանսպորտի թանկացմանը Բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. իրազեկման ակցիա Շենգավիթում (տեսանյութ) Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. Հրանտ Բագրատյան «ՀՀ իշխանությունները օգնել են Ալիևին խեղաթյուրել ԼՂ հակամարտության էությունը»․ Տաթևիկ Հայրապետյան Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը Գերիների, անհետ կորածների հարցում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի իշխանության, կոնկրետ ԱԳՆ-ից կողմից ակտիվություն չենք տեսնել. Ստեփանյան Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է իրավիճակը Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել․ նորածնին անվանակոչել են Նոնա Աջակցում ենք «Մայր Հայաստան»-ի՝ քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ բողոքին Տիգրան Ավինյանի հորը դատի են տվել. հունվարի 21-ին արտահերթ նիստ (տեսանյութ) Սամվել Կարապետյանի հայտարարությունը Հետևել «Մայր Հայաստանի» ավագանու անդամի օրինակին և դատի տալ Ավինյանի հորը (տեսանյութ) «Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով»․ ԱՊԱ 2025-ի գարնանը մեծ անակնկալ է սպասվում բոլորին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը՝ Դոնբասում գտնվող իտալացի ռազմական թղթակից Անդրեա Լուչիդին (տեսանյութ) «Ալիևի նպատակն է շանտաժների միջոցով նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ»․ Գառնիկ Դանիելյան Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Տիգրան Աբրահամյան ՔՊ-ն այլևս իշխանություն պահելու ընտրազանգված չունի. բոլորին խաբել են. Կարեն Քոչարյան Գտնվել է Երևանի 2,5 միավորանոց իշխանության հայելին (տեսանյութ) ԱՄՆ-ն Հայաստանն օգտագործում է իր նպատակների համար․ Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ «Ազատություն հայ գերիներին»․ Հենրիխ Մխիթարյան

Երևան-Մոսկվա պղտորված ջրերի երեսին հայտնված աղբի մասին. քաղբանտարկյալ Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամի ֆոնին թե հայկական, թե ռուսական մեդիատիրույթում հայտնվում են տարաբնույթ պերսոնաժներ, որոնք ստանձնելով զանազան ամպլուաներ, իրականում միայն խորացնում են հանրային տիրույթում սերմանվող անվստահության մթնոլորտը և նպաստում թեժացող լարվածության աճին:

Սա է պատճառը, որ ստիպեց ինձ ուշադրություն դարձնել հայկական մեդիայում պարբերաբար հայտնվող մի ռուս «փորձագետի» հերթական զեղումներին, որոնցից ստացված մասնավոր տպավորություններից կարելի է ախտորոշել ավելի ազդեցիկ շրջանակներ, որոնց գործունեությունը «հայամետության» շղարշի ներքո իրականում կարելի է դիտարկել՝ որպես հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների դագաղի վրա սեփական մեխը խփելու փորձ:

Այդպիսին է «առաջատար փորձագետի» կողմից ներկայացված, իր երևակայական «հայամետության» համար իբր տուժած, իսկ իրականում միջազգային քաղաքականությունից վիճակագրական սխալի շրջանակներում պատկերացումներ ունեցող Միխայիլ Ալեքսանդրովը, ում վերջին հարցազրույցում Նիկոլի «հինգերորդ կետը» փրկելու ջանասիրությանը կնախանձեր անգամ Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի մտավոր կարողությունների խաչասերումից առաջացած արհեստական բանականությունը:

Ազատության մեջ լինեի, ուղիղ եթերում շատ մանրամասն և փաստերով կհիշեցնեի և կվերլուծեի, թե ինչ և ինչպես եղավ հայ-ռուսական պաշտոնական կապերի հետ 2018-ից առ այսօր: Ընդամենը նորից կրկնեմ այն տեքստերս, երբ ասում էի, որ անգամ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի կողմից ընկալվում է՝ որպես «полезный идиот»:

Սխեման շատ պարզ է: Նիկոլը փորձում է փախցնել Հայաստանը դեպի Արևմուտք: Իրական Արևմուտքի դուռ Հարավային Կովկասում չկա, ուստի Նիկոլը Բրյուսելի անվան տակ՝ Հայաստանը տանում է դեպի Անկարա, իսկ դե, Անկարայի հետ Մոսկվան այնքան մեծ օրակարգ ունի, որ Հայաստանի խնդիրները կդիտարկվեն մնացածի շարքում` Լիբիա, Սիրիա, ուկրաինական պատերազմ, ատոմային էներգետիկա, գազային հաբ, և այլն:

Վերոնշյալ «առաջատար» փարձագետը տվյալ սխեմայի սպասարկո՞ւն է, թե՞ նիկոլական ՊՈԱԿ-ի արտահաստիքային աշխատող, կամ թե ադրբեջանական համապատասխան ծառայությունների կողմից վարձված հերթական ՀՀ-ասեր, կդժվարանամ հիմա ասել: Սակայն շատ սիմպտոմատիկ է, որ Փաշինյանին մաքրելու փնթի ջանքերին զուգահեռ՝ տվյալ անձնավորությունը կատարյալ անհեթեթություններ է զառանցում Սերժ Սարգսյանի վարած Արցախյան բանակցությունների վերաբերյալ:

Տվյալ կենսաբանական սուբստանցիայի մակարդակը և գիտելիքները գնահատելու համար բավական է հիշեցնել, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունվել են 2007 թվականին, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանը չէր: Իրականում Մադրիդյան սկզբունքներն Արցախի հարցի կարգավորման համար լավագույն հիմքն էին, որ ներառում էին և երաշխավորում հայկական կարմիր գիծը` երաշխավորված և պարտադիր իրավական ուժ ունեցող Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պատահական չէր, որ հենց Մադրիդյան սկզբունքների հիման վրա լրամշակվեց և ամրապնդվեց Սերժ Սարգսյանի օրոք այն փաթեթը, որը 2009 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից ստացավ «Հիմնարար սկզբունքներ և տարրեր» անվանումը:

Սակայն այսքան «առաջատար» ռուս փորձագետը չի սահմանափակվում դրանով: Հաջորդ տգետ և հիմարների համար նախատեսված «փաստարկն» այն է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է 1991 թվականին, և Նիկոլը ոչ մի նոր վատ բան չի արել: Հայերին հիմարացնելու տխմար փորձ անող սույն «էքսպերտը» մոռանում է նշել, որ Հայաստանի ոչ մի ղեկավար մինչև Փաշինյանը չէր ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, և վերջինիս տարածքային ամբողջականությունը բացարձակ կապ չունի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ:

Նման «բլթոցների» և հիմարությունների շարանը սույն «հայամետ» կոչվածի հարցազրույցներից կարող եմ երկար շարունակել, սակայն կարծում եմ, որ այսքանը բավարար էր հիմնավորելու համար թե Արցախի հարցով, թե հայ-ռուսական հարաբերությունների մասով պարբերաբար դաշտ նետվող աղբի ողջ սնանկությունը: Մտահոգված լրատվամիջոցներին իմ խնդրանքը. դադարեք հիմարներին հայտնի դարձնել, մանավանդ, երբ հայտնի է, թե որտեղից են աճում այդ հիմարների ականջները:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

12.09.2023

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan