Ավերիչ ջրհեղեղ Հունաստանում. Տեսանյութ. Լուսանկարներ
Ավերիչ ջրհեղեղ է տեղի ունեցել Հունաստանում` իսկական սարսափ դառնալով ծովափնյա մի շարք քաղաքների համար:
Աղետի զոհերի թիվը հայտարարվել է 15, որը սակայն շարունակում է աճել, անհետ կորածներինը` նույնպես:
Ավերվել են տներ, փողոցները վերածվել են գետերի: Հորդառատ անձևրները սկսվել են դեռ երկուշաբթի օրվանից:
Ջրի տակ են անցել Մանդրա, Մեգարա, Նեա- Պերամոս քաղաքները:
Երկրում հայտարարված է սուգ:
Երեկ, չորեքշաբթի օրը, հունական կառավարությունը խոստացել է օգնություն ցուցաբերել բոլոր այն մարդկանց, ովքեր մնացել են առանց տանիքի, հաղորդում է euronews.com -ը:
Zham.am