Ուկրաինայի ԱԳՆ-ը դատապարտել է Արցախի նախագահի ընտրությունը
Դիտել նաև
ԿԽՄԿ-ի տվյալներով ղարաբաղյան hшկամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5,000-ին, որոնցից շուրջ 1,000-ը հայեր են
Օկուպացված Արցախում արդեն բնակվում է 30 հազար ադրբեջшնgի
Արցախից տեղահանվածների աջակցությունը կնվազի և կվերաբերվի կոնկրետ թիրախային խմբերին
Ստեփանակերտում մահացած հայ կնոջ մարմինն առ այսօր չի փոխանցվել ՀՀ-ին
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների անցկացումը։
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է այսպես կոչված «նախագահական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքում։
Այդ այսպես կոչված «նախագահական ընտրությունների» անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, իսկ դրանց արդյունքները չնչին են։
Ուկրաինան հերթական անգամ իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում եւ կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- նշվել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունում։