Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
8
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Քաղաքացին թալանի մատերիալ չէ Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը Ալավերդիում իշխանությունները հանցագործություն են արել Թե ինչպես են Երևանում իրականացնում անորակ ասֆալտապատում անձրևի տակ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է. Գոհար Մելոյան (տեսանյութ) Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Թալինի ղեկավարը 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ. «Հետք» Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Պետականություն կարող է չունենանք, բայց միլիոնատերերն ավելացել են. «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով շուրջ 17 հազար 500 զոհվածների մասին Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին «Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Զախարովա Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ) Թափառող շների խնդիրն ու նրանց սպանդը կառավարության և իրավապահների թերի աշխատանքի հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը Ուկրաինային էլեկտրատեխնիկա է ուղարկել Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Խաչատուր Սուքիասյանի և Ալեն Սիմոնյանի փոխադարձ կսմիթները (տեսանյութ) Քաղաքացին թալանի մատերիալ չէ Փաշինյանը Ղազախստանի նախագահին հրավիրել է Հայաստան Հերթական նվերը հպա՛րտ քաղաքացիներին… Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են 2024-ից առցանց տաքսիներով ուղևորությունները կհարկվեն Լարսը բաց է Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին. Թուրքիայի ԱԳՆ Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից ՔՊ-ական պատգամավորը շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություն տալ ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է Պատմաբանի ինչ գործն է, որ պատմության դասագիրք գրի Քա՞նի մարդ է զրկվել կյանքից Նիկոլի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլից հետո հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական հետապնդումներ. Աշոտյանը՝ կալանավայրից ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը

Ճիշտ ընտրության բանաձևը՝ «Մայր Հայաստան» դաշինք

Երևանյան ընտրությունների քաղաքական իմաստը՝ 2021թ․ սխալի շտկումն է

 

Այսօր Ադրբեջանը ցուցադրաբար իրականցնում է ռազմական տեխնիկայի և զորամիավորումների աննապադեպ կենտրոնացում Հայաստանի սահմաններին և Արցախի Հանրապետության հետ շփման գծում: Ընդ որում հատկանշական է այն, որ մարտական գործողություններին պատրաստ ռազմական միջոցների վրա պատկերված է արդբեջանական ռազմական այս ագրեսիայի խորհրդանիշը՝ այսպես կոչված ‹‹զանգեզուրի միջանցքը›› խորհրդաշնող նշանը՝ գլխիվայր շուռ տված լատինատառ A-ի տեսքով:

Առավել քան ակնհայտ է, որ ‹‹պատերազմից հինգ պակաս›› այս իրավիճակը ոչ միայն 44-օրյա պատերազմի հետևանքն է, այլև 2020թ․ նոյեմբերից հետո հայաստանյան իշխանությունների քաղաքականության արդյունքն է:

Այսօր Հայաստանի սուվերեն տարածքի ավելի քան 150 քառ.կմ-ը, այդ թվում ռազմավարական կարևորության մի շարք բարձրունքներ, հայտնվել են թշնամու ձեռքում՝ ձևավորելով Հայաստանի անվտանգության համար կործանարար սպառնալիքներ:

Փաշինյանի իշխանության քաղաքականության արդյունքում ոչ միայն վտանգված է Արցախի Հանրապետության ապագան, այլև արցախայությունը հայտնվել է թշնամու ցեղասպանական քաղաքականության ճիրաններում:

Սա է ցավալի իրաղությունը:

Չնկատել այս ամենը, նշանակում է չցանկանալ իրերն իրենց անունով կոչել, նշանակում է խուսափել իրականությանն առերեսվելուց:

Բայց նույնչափ ցավալի և ոչ պատվաբեր իրողություն է այն, որ գործող իշխանության այս քաղաքականության անվերահսկելի իրականացումը 2021թ համապետական ընտրությունների ուղղակի հետևանքն է, իսկ ավելի ճիշտ, այդ ընտրություններում Երկրի ճակատագրի, մեր երեխաների ապագայի հանդեպ շուրջ 850 հազար մեր հայրենակիցների կրավորական և անտարբեր վերաբերմունքի արդյունքն է, որոնք գերադասեցին մնալ տանը և չմասնակցել ընտրություններին:

Համոզված եմ, որ նրանց ճնշող մեծամասնությունը հոգու խորքում գիտակցում է հնարավորության դեպքում այդ սխալն ուղղելու անհրաժեշտությունը:

Ահա հենց այս տեսակետից Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները մեր բոլորիս նախկին սխալն ուղղելու իրական հնարավորություն է:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ Երևանը Հանրապետությունում քաղաքական տրամադրությունների թե՛ բարոմետրն է, և թե՛ քաղաքական զարգացումների յուրատեսակ գեներատորը, առաջիկա ընտրություններում ցանկացած կոնֆիգուրացիայով իշխանությունների վերարտադրությունը կգնահատվի այսօրվա կործանարար քաղաքականության շարունակության համար հանրության կողմից իշխանություններին տրվող հեթական քարտ-բլանշը:

Երևանյան առաջիկա ընտրությունների քաղաքական ողջ իմաստը՝ 2021թ սխալի շտկումն է

Այս ընտրրությունները մեր երեխաների վաղվա արժանապատիվ օրը կերտելու հնարավորության մասին են: Այս ընտրությունները արցախահայությանը ցեղասպանությունից զերծ պահելու շանս ձևավորելու մասին են:

Ահա թե ինչո՞ւ այս ընտրությունները, մեծ հաշվով, Երևանի մասին չեն:

Նրանք ընտրություններից հետո մեզանում նոր, առողջ քաղաքական զարգացումներ գեներացմնելու համար անշրջելի քաղաքական նախադրյալներ ստեղծելու մասին են:

Ուստի այս ընտրություններում երևանցին չի կարող քվեարկել ցանկացած ուժի օգտին, որի լիդերները 2018-ին կամ դրանից հետո եղել են թավշյա հեղափոխականների հետ՝ ցանկացած կարգավիճակով:

Հետևաբար մենք՝ երևանցիներս, պարտավոր ենք մեր բաժին քաղաքական ներդումն ունենալ Երկրում և նրա շուրջ ստեղծված՝ մեզ և մեր սերունդներին ոչ մի ապագա չխոստացող այս իրավիճակն աստիճանաբար փոխելու պատմական գործում:

Այդ իսկ պատճառով մենք դատապարտված ենք սեպտեմբերի 17-ին ճիշտ ընտրություն կատարելու՝ ընտրություն հանուն մեր անվտանգ ապագայի, ընտրություն հանուն մեր ինքնիշխանության լիարժեք վերականգման, ընտրություն հանուն մեր Արցախ սրբավայրի հայկական մնալուն, ընտրութոյուն հանուն այն երազանքի, որի համար զոհվեցին մեր զավակները և եղբայրները, ընտրություն հանուն աշխարհասփյուռ հայության Մայր Հյասատանի:

Սա՛ է կատարյալ ճիշտ ընտության բանաձևը՝ «Մայր Հայաստան» դաշինք - N14:

 

Խոսրով Հարությունան

 

ՀՀ նախկին Վարչապետ

 

ՀՀ ԱԺ նախկին Նախագահ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan