Հորդառատ անձրևները Թուրքիայում սելավների և ջրհեղեղների պատճառ են դարձել. զոհեր են գրանցվել
Դիտել նաև
Սիրիայում հնարավոր է դեպքերի զարգացման հինգ սցենար. Նշում են թուրք փորձագիտական կենտրոնները, և ինչպե՞ս դրանք կարող են ազդել Հայաստանի վրա
Թուրքական թատերական խմբակը Երևանում հանդես եկավ սարոյանական ներկայացմամբ
Իսրայելի նախագահի օդանավին արգելվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել
Թուրքիան Ադրբեջանում 700 մլն դոլարի ներդրում կկատարի
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում տեղատարափ անձրևները սելավ են առաջացրել՝ երկուսը զոհվել են, չորսն՝ անհետ կորել, հայտնում է NTV-ն։ Բացի այդ, հորդառատ անձրեւները Ստամբուլում ջրհեղեղ են առաջացրել։
Ստամբուլի վարչակազմը հայտնել է ջրհեղեղի հետևանքով մեկ զոհի մասին։ Որոշ շրջաններում ջրհեղեղի պատճառով փողոցներում մեքենաներ են արգելափակվել։ Ստամբուլի քաղաքապետարանը հայտարարել է մետրոյի 3 կայարանների փակման մասին, բացի այդ՝ շուկան հեղեղվել է, իսկ քաղաքացիների մեծ խումբ ջրհեղեղի պատճառով արգելափակվել է Ստամբուլի գրադարաններից մեկում։ Տարերային աղետի վայրում մեծ թվով փրկարարներ են աշխատում։ Առավոտյան սպասվում է հորդառատ անձրև։