Գողացած մալուխները դեռ մեքենայում էին. Նաիրիի ոստիկանների բացահայտումը

Դիտել նաև
Ինչու են ոստիկանության ոչ բոլոր աշխատակիցները պարգևավճար ստացել
Դպրոցում 15-ամյա պատանու պայուսակում ատրճանակ կար
Տեղահանվածներ կան, որ դեռ կարգին աջակցություն չեն ստացել, բայց խարդախներն արդեն գործում են (տեսանյութ)
«Գինու փառատոնին» երիտասարդին հարվածած «կարմիրբերետավորը» վերադարձել է աշխատանքի․ Mediahub.am
Բախում՝ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ. կառավարության շենքի մոտից բերման են ենթարկվում ազատամարտիկները. Տեսանյութ
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացրին իրենց բաժնի այլ ծառայությունների և Կոտայքի մարզային վարչության գործընկերների հետ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 4-ին հաջողվեց պարզել, որ բուժականցի 34-ամյա մի տղամարդ Եղվարդի Երևանյան խճուղում կատարել է մալուխների գողություն: Նույն օրը, ժամը 20.30-ին, նույն խճուղում նա ձերբակալվել և, իր վարած «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Գողացված մալուխները մեքենայում էին:
Փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են: