Վրաստանում ձեռնամուխ են լինում նախագահի իմփիչմենթի ընթացակարգին
![Վրաստանում ձեռնամուխ են լինում նախագահի իմփիչմենթի ընթացակարգին](/timthumb.php?src=/disc/04-09-23/e3a6b0017287992a21d6cbe7c6128c19.jpg&w=450)
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական մեծամասնության սեպտեմբերի 4-ի նիստում կսկսի անհրաժեշտ ձայներ հավաքել Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու նպատակով: Դրա պատճառն այն է, որ Զուրաբիշվիլին իր արտասահմանյան այցերը չի համաձայնեցրել կառավարության հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
Ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտարարել էր, թե նախաձեռնելու է Զուրաբիշվիլիի իմփիչմենթն այն պատճառով, որ չնայած կառավարությունից ստացված մերժումներին, նա շարունակում է արտասահմանյան այցերը։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է, որ ստորագրահավաքից հետո իշխող կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։