Ադրբեջանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Գիշերը ևս մեկ՝ 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Քյուրդամիրի շրջանում, այս մասին հայտնել է այդ երկրի սեյսմոլոգիական ծառայությունը, գրում է Report-ը: Օջախը գտնվել է 52 կմ խորության վրա։
Նախօրեին հայտնել էինք Ադրբեջանի մի շարք շրջաններում գրանցված երկրաշարժի մասին: