Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին ընդառաջ
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Սեպտեմբերի 3-ին հավաքին միացել էին հետևյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան - «Աստանա»
Կամո Հովհաննիսյան - «Աստանա»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արթուր Սերոբյան - «Կասա-Պիա»
Ավելի ուշ թիմին միացել են Գեորգի Հարությունյանը (Կրասնոդար), Էդուարդ Սպերցյանը (Կրասնոդար), Ուգոչուկվու Իվուն (Ռուբին) և Ստանիսլավ Բուչնևը (Փյունիկ)։ Սեպտեմբերի 4-ին թիմին կմիանան Հրանտ-Լեոն Ռանոսը (Բորուսիա), Նաիր Թիկնիզյանը (Լոկոմոտիվ), Լուկաս Սելարայանը (Ալ-Ֆաթեհ) և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը (Բոկա Խունիորս):
Սեպտեմբերի 5-ին հավաքականի շարքերը կհամալրեն Անդրե Չալըշըրը (Բրոմապոյկարնա), Ստյոպա Մկրտչյանը (Օսիեկ), Տիգրան Բարսեղյանը (Սլովան), Վահան Բիչախչյանը (Պոգոն) և Սարգիս Ադամյանը (Քյոլն): Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին մրցակցի հարկի տակ կխաղա Թուրքիայի հավաքականի դեմ, իսկ սեպտեմբերի 11-ին սեփական հարկի տակ կընդունի Խորվաթիայի հավաքականին։