Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը. Բելգիայի ԱԳՆ
Բրյուսելում վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ կողմերը (Հայաստանը և Ադրբեջանը - խմբ.) մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս մասին օգոստոսի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում ասաց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը։
«Բրյուսելում, Երեւանում և Բաքվում նոր խորհրդակցություններ պետք է անցկացվեն, և մենք հույս ունենք, որ դրանք պատմական շրջադարձի կհանգեցնեն։ Այս նպատակին հասնելու համար կողմերը կարող են հույս դնել ԵՄ աջակցության վրա»,- հավելել է նա։
Նախարարը ողջունել է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ թույլ տալ ԵՄ դիտորդների տեղակայումը սահմանամերձ շրջաններում՝ խաղաղություն և կայունություն ապահովելու համար։
Նրա խոսքով, այդ միջոցները պետք է հանգեցնեն կողմերի միջև վստահության ամրապնդմանը։
Հաջա Լահբիբն ընդգծել է, որ պետությունների ղեկավարները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հայ և ադրբեջանցի ժողովուրդները խաղաղ ապրեն։
Աղբյուր՝ News.am