Ադրբեջանը հրապարակայնորեն չի ընդունում ՀՀ տարածքային ամբողջականությունը. Արարատ Միրզոյան. Տեսանյութ
Դիտել նաև
Հայաստանը պատրաստակամություն է հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Միրզոյան
Եռակողմ հանդիպումը մեկնարկել է
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին
Արարատ Միրզոյանը «Խաղաղության խաչմերուկից» խոսել է նաև Կիպրոսում
Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ
Իրականում Հայաստանը շահագրգռված է որևէ անաչառ, չեզոք միջնորդությամբ: Մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որոնք այս նպատակներով, մղումներից ելնելով արվում են: Բազմաթիվ կարևոր հանդիպումներ են տեղի ունենում Բրյուսելում՝ նախագահ Միշելի միջնորդությամբ:
Այս մասին այսօր Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մինչ այժմ չենք տեսնում ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ այդպիսի խոսքեր եղել են փակ հանդիպումների ժամանակ: Սա մեզ համար խիստ մտահոգիչ է և կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ-ից»։
Մանրամասները՝ Yerevan.Today-ի տեսանյութում։