Անտառային հրդեհների պատճառով Թուրքիայի մի շարք գյուղեր տարհանվել են
Դիտել նաև
Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում
Թուրքիայի նախագահը գովել է Փաշինյանին
Ի՞նչ մեսիջ է ուղարկում Իրանի նախագահը՝ հանդիպելով Էրդողանի հետ
Հայաստանն ունի զարգացման երկու տարբերակ. Կա՛մ դառնալ թուրքական վիլայեթ, կա՛մ դառնալ տարածաշրջանային ինքնուրույն սուբյեկտ՝ պահպանելով իր անվտանգությունը
Անհրաժեշտ է Հայաստան-Ադրբեջան վերջնական խաղաղության հասնել. Թուրքիայի հետախուզական ծառայության պետ
Հունաստանի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Ալեքսանդրապոլիս քաղաքում բռնկված անտառային հրդեհներն արդեն 3 օր է մարել չի հաջողվում:այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։
Դրանք ընդհուպ հասել են մինչև թուրքական որոշ գյուղեր: Նշվում է, որ 24 ժամվա ընթացքում տարհանվել է 13 գյուղի բնակչություն:
Հաղորդվում է Թուրքիայի մի քաղաքացու մահվան մասին։ Շտապելով փրկել իր անասուններին՝ նա հայտնվել է կրակի շրջափակման մեջ:
Թուրքական կողմը որպես օգնություն հունական կողմին 3 հրդեհաշեջ ինքնաթիռ է ուղարկել՝ Թուրքիային սահմանակից Ռոդոպի նահանգում բռնկված հրդեհը մարելու համար:
Նշենք, որ այս պահի դրությամբ Թուրքիայի մի շարք գյուղերում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դրանցում ներգրավված են ինքնաթիռներ և հրշեջ ջոկատներ։