Այս ողբերգության պատճառով կորցրել եմ նաև իմ լավ ընկերներին. «Համշեն տուր»-ի հիմնադիր
Իմ ցավակցությունը ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու ընկերներին։ Այս ամենն անկարագրելի չափի ողբերգություն է, չգիտես էլ, թե ինչ խոսել, ինչ ասել։ Այս ողբերգության պատճառով կորցրել եմ նաև իմ լավ ընկերներին․ տարիներով հազարավոր կիլոմետրեր կտրած իմ շատ սիրելի ընկեր Մառլենին և մեզ հետ իր նոր ճանապարհը սկսած, անչափ լուսավոր, պայծառ, խելացի Մուշեղին, որի հետ էլ երկար ճանապարհ պիտի անցնեինք։ Շատերդ գիտեիք Մառլենին որպես վարորդ, որ մեզ հասցնում էր մեր սիրելի վայրեր, իսկ Մուշեղին մեկ անգամ տեսածներն էլ հասցրել են սիրել իրեն։ Ցավն աննկարագրելի չափի է ու գնալով միայն խորանում է։ Բոլորին համբերություն ու չգիտեմ, թե ինչ չափի ուժ։ Ավել բան այս պահին չեմ կարող գրել կամ ասել։
Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր այս ծանրագույն պահին մեր և զոհվածների ընտանիքների կողքին են։
«Համշեն տուր»-ի հիմնադիր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից