Վթարից մահացած Ամալյա Մնացականյանը Արևմտյան Հայաստան էր գնացել նշանածի հետ․ վերջինի վիճակը ծանր է
Դիտել նաև
Երևանում բախվել են թիվ 51 երթուղու ավտոբուսն ու Mercedes-ը․ կան վիրավորներ
Կոմայի մեջ գտնվող աղջնակի ծնողները վթարի են ենթարկվել
Երևանում ԱԱԾ աշխատակիցը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, մխրճվել է բնակելի տան տարածք
Խոշոր վթար Շիրակի մարզում․ կա 6 վիրավոր
Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ ավազով «SHACMAN» բեռնատարի անվադողը պոկվել և հարվածել է մի քանի մեքենայի
Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական հրդեհի հետևանքով մահացած 24-ամյա Ամալյա Մնացականյանը ծնունդով Գեղարքունիքի մարզից էր, ապրում էր Երևանում։
Ամալյան սովորել էր Բրյուսովի պետական համալսարանում։ Նա աշխատել էր «Future in our hands» կազմակերպությունում որպես դասընթացավար։
«Շատ բարի, նպատակասլաց, ուժեղ աղջիկ էր։ Սիրում էր ճամփորդել։ Աշխատել էր նաև «Դասավանդիր, Հայաստան» ծրագրում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմել են կազմակերպությունից։
Ամալյան Արևմտյան Հայաստան էր ուղևորվել նշանածի՝ 23-ամյա Էդուարդ Քոլոյանի հետ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։
Ամալյայի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սբ. Սարգիս եկեղեցում։