Փողոց իջե՜ք, Արցախի ժողովուրդը սովամահ է, ինչի՞ն կսպասեք, հայաստանցինե՜ր. Արամ Ա կաթողիկոս. Տեսանյութ
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն ՀՀ իշխանություններին առաջարկել է ստեղծել քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառությունով միասնական մի մարմին, որը Հայաստանի և Արցախի համար ճակատագրական այս փուլում բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ նոր ոճով և մոտեցմամբ:
Այս մասին Արամ Ա–ն նա ասել է Սուրբ Ատվածածին վանքի ուխտի պատարագից հետո իր ելույթում` անդրադառնալով Արցախի շուրջ տիրող իրավիճակին։
Նա իր ուղերձում նաև ընդգծել է, որ միասնական այդ մարմինը պետք է բաղկացած լինի իշխանության, ընդդիմության, Սփյուռքի ներկայացուցիչներից։
Արամ Ա կաթողիկոսը մտավախություն ունի, որ Հայաստանի ղեկավարության ներկայիս մոտեցումները Ադրբեջանի հետ բանակցություններում կարող են վտանգել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ամբողջականությունն ու նույնիսկ գոյությունը: Արամ Առաջինի կարծիքով՝ Հայաստանը ևս չպետք է վերածվի Արևելք-Արևմուտք դիմակայության թատերաբեմի, նման քաղաքականության հետևանքները կարող են ծանր լինել Հայաստանի համար:
Նա շեշտել է՝ պետք է խուսափել նոր պատերազմից, սակայն դա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին, այլ պետք է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ։ Արամ Ա–ի խոսքով՝ պետք է մերժել որևէ մոտեցում, որը կներառի Արցախը Ադրբեջանի տարածքային անբաժան մաս:
Մանրամասները՝ տեսանյութում։