ՏԵՂԵԿԱՆՔ՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Մետրոյում խայտառակ վիճակը շարունակվում է․ քաղաքացիները չեն տեղավորվում գնացքի վագոններում (տեսանյութ) Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը
12
«Հայաստանի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր»․ Նիկոլ Փաշինյան «Անհնար բան են առաջարկում. Սիմիդյանը խաբել ա մեզ». ձկնաբույծների բողոքի ակցիան Կառավարության 3֊րդ մասնաշենքի դիմաց (ուղիղ) Մարդու իրավունքները Հայաստանում «մահացել են». ՀՀԿ ակցիան՝ ՄԻՊ գրասենյակի մոտ (տեսանյութ) Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. դրանում ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Օսկանյան (տեսանյութ) Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի մասնակիցների Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. ոստիկանության պարզաբանումը Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ՝ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արցախի հարցը չի կարող փակված համարվել, քանի որ առկա է Արցախի Հանրապետության սուբյեկտայնության հիմքը`Արցախի ժողովուրդը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) Ամեն ինչ արվում է, որ արցախցիներն ապօրինի ձևով զրկվեն ՀՀ քաղաքացիությունից և դուրս մնան քաղաքական պրոցեսներից. Նարե Սիմոնյան (տեսանյութ) ՏԵՂԵԿԱՆՔ՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Այսօրվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումները «Իրանը ողջունում է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը»․ Քանանի 2 օրից ներկայացնելու ենք Pregomesh-ի տղամարդկանց առաջին մեծ հավաքածուն․ Սիրուշո «Հայաստանի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր»․ Նիկոլ Փաշինյան «Անհնար բան են առաջարկում. Սիմիդյանը խաբել ա մեզ». ձկնաբույծների բողոքի ակցիան Կառավարության 3֊րդ մասնաշենքի դիմաց (ուղիղ) Մետրոյում խայտառակ վիճակը շարունակվում է․ քաղաքացիները չեն տեղավորվում գնացքի վագոններում (տեսանյութ) Քաղաքացին արդեն նաև տուրքի մատերիալ է․ պատգամավորը դեմ է նոր օրենքին. Տեսանյութ Լարսը բաց է Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Եվրամիությունը մտադիր չէ Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել. Ստանո ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Հռոմի պապն անդրադարձել է հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակմանը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը Մարդու իրավունքները Հայաստանում «մահացել են». ՀՀԿ ակցիան՝ ՄԻՊ գրասենյակի մոտ (տեսանյութ) Հարկեր ու տուգանքներ՝ հանուն մի խմբակի ամանորյա տժժոցների Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. դրանում ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Օսկանյան (տեսանյութ) «Քանի բուն Հայաստանը Ադրբեջանի վերահսկման տակ է, դուք երբեք Արցախ չեք վերադառնա «Քանի բուն Հայաստանը Ադրբեջանի վերահսկման տակ է, դուք երբեք Արցախ չեք վերադառնա «Մայր Հայաստանը» դեմ է կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացմանը․ բանավեճ «Մայր Հայաստանի» և ՔՊԿ-ի միջև (տեսանյութ) Ինչու է Ալիեւը գնում արտահերթ ընտրությունների «Հենց այն պահից, երբ կենդանին հայտնվեց փողոցում՝ պետությունն ունի պարտավորություն» Երբ պետությունն իր գործառույթը պատշաճ իրականացնի, և՛ շները «երջանիկ» կլինեն, և՛ մարդիկ՝ անվտանգ (տեսանյութ) Բարձր տնտեսական աճի «փուչիկը» պայթում է․ Թադևոս Ավետիսյան Ոստիկանն ինքնասպանության փորձ է արել քննչական բաժնում․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի մասնակիցների Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. ոստիկանության պարզաբանումը

«Նեկրոնոմիկա. ՔՊ-ի դրամահավաքը անցել է 500 մլն-ը, բայց պայքարի համար փող չկա». Վահե Հովհաննիսյան

 «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նեկրոնոմիկա ՔՊ-ի դրամահավաքը անցել է 500 մլն-ը։ Պատկառելի ցուցանիշ։ Նիկոլը, մեծ հաշվով, խղճով տղա է. կարող էր, չէ՞, հրահանգել, որ փող հավաքեին Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանամերձ, արդեն պատուհաններից ադրբեջանական զորք տեսնող գյուղերում, ու կհաջողեր, կարող էր, չէ՞, ՔՊ-ի դրամահավաքին «ներգրավել» ապօրինի գույքով անցնող դեմքերին, մի հատ էլ խրախուսող տեքստ ասեր, կամ բիզնես էլիտային՝ պրոֆիլակտիկ հնազանդության համար. հավատացեք, շատերը կենթարկվեին։ Կամ կարող էր շատ ավելի մեծ գումարի խնդիր դնել ու հանգիստ կլուծեր։

Մենք նեկրոնոմիկայի իրականության մեջ ենք՝ մեռած բարքեր, մեռնող հասարակություն, մեռնող սկզբունքներ, մեռնող արժեքներ և այլն։ Եթե խնդիր դնի սալյուտի փող հավաքել՝ Արցախը և 8 «անկլավները» հանձնելու կապակցությամբ, վստահ եղեք, լինելու են շատերը, որ անմռունչ կմուծվեն։ Բայց - պայքարի համար փող չկա, մարդկանց հետ աշխատելու համար ռեսուրս չկա, Արցախի շրջափակման թեմայի միջազգային արշավի համար փող չկա, իրավապաշտպան համակարգ ստեղծելու համար չկա։ Նույնիսկ մեր տնտեսական աճն է ուրիշի դժբախտության հաշվին՝ Ուկրաինայի, Ռուսաստանի։

Ռուսաստանյան սոցիոլոգ-տնտեսագետ Վ. Ինոզեմցեվը շրջանառության է դրել «Смертономика» ձևակերպումը, ցույց տալով, թե ռուսական ո´ր ռեգիոնում զոհերը շատ են, այնտեղ նկատվում է տնտեսական ակտիվություն՝ ի հաշիվ պետության կողմից տրվող ֆինանսական փոխհատուցումների։ Սարսափելի պատկեր։ Ըստ իս, մենք մի քայլ առաջ ենք։ Մեր նեկրոնոմիկայի հիմնական դերակատարները գործող, առողջ, առույգ անձիք են, որոնց համար միակ սկզբունքը իշխանության հետ լավ լինելն է, բացառապես՝ սեփական կաշվի համար։

Հիմա պատկերացրեք, թե էն 20-25 տարվա «ճշտի», ահուսարսափի ֆեոդալներն ու լավ տղերքը ի՜նչ էնտուզիազմով են աշխատելու այսօրվա իշխանության համար՝ Երևանի առաջիկա ընտրություններին։ Եթե մակերեսին կա այսքան սուտ, բա ստվերում պատկերացնո՞ւմ եք ինչեր են կատարվում։ Բայց իմ ասածից չի հետևում, որ հնարավոր չէ իրավիճակ փոխել, նորմալ պետություն ու նորմալ հասարակություն ունենալ։ Միանշանակ հնարավոր է, պարզապես փոփոխությունների աղբյուրը, մարդկային ռեսուրսը, որակները, արժեքները, դերակատարները այլ պետք է լինեն։ Նեկրոնոմիկայի ճիրաններից դուրս գալու և մարդկային հասարակության կերպ ստանալու համար պիտի մեր խնդիրները խորությամբ հասկանանք։

Գլխավոր սխալը, որ արվել է «նախկինների» օրոք, ամենևին էլ թմբկահարվող թալանը չէր։ Գլխավոր բացթողումը հենց հասարակության չկայանալն էր, հանրային կառույցի դեգրադացման վրա աչք փակելը, իսկ հաճախ՝ այդ դեգրադացիան հաշվենկատորեն խրախուսելը։ Դրա պտուղներն ենք այսօր քաղում, և դրա «հարկն է» մուծվում այսօր Նիկոլին հերթական դժգույն փողատերը։

Ապրումակցելու, վերլուծելու ունակությամբ և անձնական արժանապատվությամբ օժտված հանրություն պիտի ստեղծվի Հայաստանում, ու անպայման կստեղծվի։ Ափսոս միայն, որ այսքան թանկ գնով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan