Ադրբեջանի կողմից կատարվողը պետք է որակվի ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականություն. Արա Պողոսյան

«Հայոց Ցեղասպանության հանցագործությանը ժամանակին պատշաճ գնահատական չտալն է պատճառը, որ Ադրբեջանը կարծում է, թե անպատիժ` ինչպես Թուրքիան, կարող է Արցախում իրականացնել մարդկության դեմ ուղղված հանցագործություն` էթնիկ զտում և ցեղասպանություն։ Որպեսզի կանխարգելենք սա, աշխարհը պետք է արդարացի գնահատական տա և ստիպի Թուրքիային փոխհատուցել Հայոց Ցեղասպանությունն իրագործելու համար։
Իսկ այսօր Ադրբեջանի կողմից կատարվողը պետք է որակվի ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականություն, համապատասխան հետեւանքներով։ Սա իհարկե այն դեպքում, եթե ինչպես իմ շատ հայրենակիցներ են հավատում, աշխարհը միջազգային իրավունքի վրա է հիմնված և մեծ պետությունները(արեւմտյան) ունեն և հիմնված են արժեքային բարձր հենարանի վրա»։
Արա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից