Եվ բոլոր երկրների ղեկավարները և Եվրոնյուսի հարցազրույցին հետևած եվրոպացիները նաև զարմացած են, թե հայ ժողովուրդն ինչպե՞ս է հանդուրժում նման ողորմելի ղեկավար

ՈՂՈՐՄԵԼԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Աչքի անցկացրեցի, վարչապետ կոչեցյալի Եվրոնյուսին տված հարցազրույցի տեքստը։ Անկախ այդ արարածի նկատմաբ իմ վերաբերմունքից, նա ներկայացնում է Հայաստանը։ Պատկերացնում եմ այդ հարցազրույցն ունկնդրած եվրոպական երկրների բնակիչների զարմանքը, արհամարհանքը, խղճահարությունը Հայաստանի և ողջ հայ ժողովրդի նկատմամբ։ Երկրի ղեկավարը, բառի բուն իմաստով լացակումած բողոքում է բոլորից՝ Ադրբեջան, Ռուսաստան, ԵՄ։ Կարծես բոլորը պարտավոր են հանուն իր իշխանության պահպանման, իրեն աջակցել։
Այո՛, իրեն, ոչ թե Հայաստանին և Արցախին, քանի որ նա թքած ունի հայ ժողովրդի ճակատագրի վրա։ Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ «խաղաղություն» ասելով, վարչապետ կոչեցյալը նկատի ունի իր աթոռը, որի համար պատրաստ է մաս առ մաս հանձնել հայրենիքը։ Եվ բոլոր երկրների ղեկավարները և Եվրոնյուսի հարցազրույցին հետևած եվրոպացիները նաև զարմացած են, թե հայ ժողովուրդն ինչպե՞ս է հանդուրժում նման ողորմելի ղեկավար։ Եկեք ընդունենք, որ այս հարցում նրանք միանգամայն ճիշտ են։
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան էջից