Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը Մինչև արմունկները մտել են քաղաքացիների գրպանը «Իշխանությունը կորցրեցիք, ո՞նց եք այսպես աքլորանալու, հայհոյելու»․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
30
Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել Պատերազմ Արցախում
Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը Մինչև արմունկները մտել են քաղաքացիների գրպանը 4 ամիս է ինչ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը պետ չունի Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Փաշինյանի դեմ բունտ է հասունանում Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ «Իշխանությունը կորցրեցիք, ո՞նց եք այսպես աքլորանալու, հայհոյելու»․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բրիտանացիք լավ բան են ասում՝ «եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես». Ռոբերտ Քոչարյան Սյունիքի գյուղերը 1918-ին էին թիրախ դարձել վերջին անգամ. Էդգար Էլբակյան Վեհափառը գնահատանք է հայտնել Վրաստանին 15 հայ ռազմագերիների վերադարձի համար Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գործողությունների համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել Կա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունումԿա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունում Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է. որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու. Արա Պողոսյան Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է Իմպիչմենտի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ, նպատակը հաջողություն արձանագրելն է. Արթուր Խաչատրյան Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Նոր Նորքի թաղապետը սպառնացել և հայհոյել է (տեսանյութ) Գյումրիում ողբերգական վթարից տուժածներից երեքը փրկարար են, մեկը՝ երեխա. նա բազմակի կոտրվածքներ է ստացել Արցախում մարդկության դեմ մեծ ոճիր է իրագործվել. Թաներ Աքչամ Վերահսկողություն իրականացնող մարմինը միայն տուգանում է՝ առանց հետևելու, որ խնդիրը վերացնեն Այս վարորդը նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից (տեսանյութ) Ադրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետ Մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած Փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ․ Մասուդ Փեզեշքիան Իշխանափոխություն, քաղաքակրթական ընդհարումներ (տեսանյութ) Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար. Ստեփան Դանիելյան Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում

Ես չեմ հասկանում. Վահե Հովհաննիսյան

Կա իրական հավանականություն, որ մեր պատմական սցենարը կզարգանա մոտավորապես Յ. Հաշեկի ձևակերպմամբ. «Կհանդիպենք ցեղասպանությունից հետո, ժամը 6-ին»: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր կատարվող շատ բաներ ես շատերի նման չեմ հասկանում, ու երևի պետք է դրա մասին բաց խոսել, որովհետև ձևականությունների ժամանակ չկա, ու գուցե բաց հարցերը ինչ-որ կերպ օգնեն պատասխաններ գտնել։

1. Անազատության մեջ գտնվող Խաչատուրովին այսօրերին շատերը հրապարակային շնորհավորում են, և ճիշտ են անում, որովհետև նա արժանի է։ Անկեղծ լինենք, նրա՝ բանտում լինելու մասին արդեն քչերն են հիշում։ Ես չեմ հասկանում, թե ինչու մարեց ի պաշտպանություն Խաչատուրովի շարժումը, ո՞ր անտեսանելի ձեռքը մարման տարավ մի պրոցես, որը լավ թափ էր առնում, ստեղծվել էր լավ պաշտպանության խորհուրդ՝ հեղինակավոր մարդկանցից, եղավ Վեհափառի օրհնությունը, թեման թափ էր առնում, ու ձևավորվում էր պայքարի նոր սիմվոլ։ Ես ինքս բազմաթիվ առաջարկներ եմ արել, հանդիպել պաշտպանության խորհրդի անդամներին, և իսկապես քաղաքացին պատրաստվում էր կանգնել իր չպարտված գեներալի կողքին։ Ու հանկարծ ամեն ինչ սկսեց մարել. ես չեմ հասկանում՝ ինչու և ինչպես։

2. Ես չեմ հասկանում Սերգեյ Սմբատյանի նավագախմբին. ինչո՞ւ չեն գնում կառավարության շենքի առաջ առանց դիրիժոր նվագելու։ Ինձ պետք չէ հասկանալ ոչ կալանք տվող դատավորին, ոչ դատախազին, ոչ՝ Մեծարգոյի նկարի տակ ազնվացողներին, բայց ես ուզում եմ հասկանալ նվագախմբին, երաժշտական համայնքին ու նաև ունկնդրին։ Քանի՞ անգամ կլինենք լսած «Сережик гений», բա հիմա էդ երաժիշտ տղային կալանավորել են՝ երեք տարի մանր-մանր ընթացող մի գործի շրջանակներում, չպիտի՞ իր համայնքն իրեն պաշտպանի։

3. Ես չեմ հասկանում, թե ինչու չենք ավելի համառ ու գրագետ պայքարում Աշոտյանի համար։ Բոլոր հանրային, հրապարակային դեմքերը նրա հետ անձնապես ծանոթ են եղել, և մենք բոլորս գիտենք, որ նա անազատության մեջ է իր քաղաքական հայացքների, իր սկզբունքների համար, մնացածն ածանցյալ է։

4.Ես չեմ հասկանում մեր անդադար մուննաթը «սորոսական» իրավապաշտպանների լռության հանդեպ։ Ժամանակը չէ՞ հասկանանք, որ նրանք լռելու են՝ երբ պետք է, և աղմկելու են՝ երբ կհրահանգավորեն։ Բայց ես չեմ հասկանում շատ ավելի կարևոր բան. 2018-ից, երբ պարզ էր, որ սկսվելու է դատաիրավական տեռոր, ինչո՞ւ չձևավորվեց նոր իրավապաշտպանական համակարգ։ Ամեն ինչ դրա համար կար՝ մարդիկ, կազմակերպություններ, միջազգային հեղինակությամբ իրավապաշտպաններ և այլն, չգտնվեցին միայն անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Ռեսուրսներին տիրապետողները միայն իրենց պաշտպանության համար փող ծախսեցին, ու ոչ ոք չմտածեց ընդհանուր պետական մասշտաբի գործ անել։ Հենց իրենց հարցերը լուծվում էին, հետ էին քաշվում։

5. Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է անում այս իշխանությունը, որը նախ ընդունում է «ընթացքի մեջ գտնվող ցեղասպանության» փաստը, ու անմիջապես դրա ֆոնին զբաղվում է համերգներ, ուրախ փառատոներ կազմակերպելով։ Բայց ես չեմ հասկանում իմ հայրենակիցներին, ովքեր տասնյակ հազարներով մաս են կազմում այդ ամենին։

6. Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով, որը կկոնսոլիդացներ լայն հանրությանն ու կհաղթեր։ Ես չեմ հասկանում որոշումներ կայացնողներին ու նաև ամեն որոշում լուռ ու մունջ ընդունող շքախմբերին։

7. Ես չեմ հասկանում, թե ինչպես ենք իրար աչքերի մեջ նայելու, երբ այսքան աղետից հետո, խեղդվող Արցախի ֆոնին, Երևանում հաղթի Նիկոլի կուսակցությունը։

8.Մինչ այս պահը անհասկանալի է մնում, թե ինչպես են Երևանում բոլոր ակցիաները կազմակերպվում բացառապես միջազգային կազմակերպությունների մուտքերի մոտ, և ոչ՝ կառավարության։

9.Եվ վերջապես գլխավոր հանելուկը. ինչպե՞ս է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ասողը այսօր հայտարարում է, որ ինքը միայն 29800քմ ներկայացուցիչն է, ու այդքանով հանդերձ շարունակում է բանակցել Արցախի հարցով ու այդքանից հետո մնում է իր պաշտոնում։

Իհարկե, այս հարցերի մեջ կան այնպիսիք, որոնց պատասխաններն իրականում շատերս գիտենք։ Այդ հարցերը պիտի բարձրացվեն հիմա, քանի որ վաղը՝ «ժամը վեցին», բոլոր հարցերն անիմաստ են լինելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan