«Սեպտեմբերի 17-ի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի դեպքում սկսվելու է ՀՀ-ի փաստացի լուծարումը». Ո. Սարգսյան

«Սեպտեմբերի 17-ի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի դեպքում սկսվելու է ՀՀ-ի փաստացի լուծարումը Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր համարվող քաղաքական ուժերի չհամախմբվելու, հանրության համար ընդունելի Երևանի քաղաքապետի միասնական թեկնածու չառաջադրվելու դեպքում ՔՊ-ն հաղթելու է, քաղաքապետ է դառնալու կորոնավիրուսի ժամանակ տխրահռչակ պարետ, մշտապես աչքերը տարօրինակ կերպով փայլող (հավանաբար՝ դոպինգի հետևանքով) Տիգրան Ավինյանը։
Միջազգային հանրության և Իլհամ Ալիևի համար Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալը նշանակելու է, որ Հայաստանի ընտրողները վստահում են տարօրինակ պատերազմում 5 հազար զոհ, ավելի քան 11 հազար վիրավոր տված, կապիտուլյացիա ստորագրած, հայրենիքի տարածքները մաս-մաս հանձնած, Արցախն Ադրբեջանի մաս համարող, ՀՀ քաղաքացի հանդիսացող 120 հազար արցախահայերից փաստացի հրաժարված Նիկոլ Փաշինյանին։
Դրանից հետո Իլհամ Ալիևը նոր, բազում, ծանր պահանջներ է ներկայացնելու Հայաստանին՝ Տավուշում նախկին ադրբեջանաբնակ 6 գյուղերի, Տիգրանաշենի տարածքները հանձնել, Հայաստանում վերաբնակեցնել մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների, Սյունիքով միջանցք տրամադրել, Արցախի և հարակից շրջանների հանքավայրերը շահագործելու, շրջակա միջավայրին պատճառած վնասների համար 100-200 միլիարդ դոլարի չափով փոխհատուցել և այլն։ Դա լինելու է Հայաստանի Հանրապետության որպես անկախ պետության փաստացի լուծարման մեկնարկը։ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում ոչ պատահաբար խոսեց Հայաստան պետության կործանման պատմական ցիկլի մասին»։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից