Արցախի վիճակն օրհասական է․ դա Հայաստանին սպասվող իրավիճակի նախերգանքն է․ Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը հանդիպում-քննարկում է ունեցել Արցախի ու Հայաստանի շուրջ առկա զարգացումների թեմայով: Հանդիպմանը մասնակցել են 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախից բռնագաղթածները, պատերազմում զոհվածների հարազատները և այլ շրջանակներ:
***
Արցախի վիճակն օրհասական է: Դա Հայաստանին սպասվող իրավիճակի նախերգանքն է:
«Արցախն Ադրբեջանին տանք, որ Հայաստանը փրկենք» թեզը, հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն սերմանելը մեծագույն հանցագործություններ են մեր երկրի դեմ:
Մենք ամեն օր, օրը 24 ժամ պետք է պայքարենք: Մեր երկրի անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն իշխանափոխությունն է: Միայն դրանից հետո է հնարավոր դրական արդյունք ակնկալել: Քաղաքական թիվ մեկ օրակարգը դա է:
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից